Անահիտ Ներսիսյան (դաշնակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Ներսիսյան
Ծնվել էհունիսի 16, 1954 (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայֆիլհարմոնիա
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1972) և Մոսկվայի կոնսերվատորիա (1977)
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Անահիտ Սերգեյի Ներսիսյան (հունիսի 16, 1954(1954-06-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար, մանկավարժ, պրոֆեսոր (2003)։ ՀՀ վաստակավոր արտիստ (2007)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Ներսիսյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը (Էլեոնորա Ոսկանյանի դաշնամուրի դասարան), 1977 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիան (Վիկտոր Մերժանովի դասարան)։ 1977 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, 1981 թվականից՝ Հայֆիլհարմոնիայի մենակատար[1][2]։ 1977-1980 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (հեռակա բաժին)։

Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։ Հանդես է եկել Կոմիտասի անվան քառյակի հետ։ Մի շարք միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է՝ Ռուսաստան, Բելորուսիա, Գերմանիա, Լեհաստան, Բուլղարիա։ Բաց դասեր է ունեցել Ճապոնիայում, Լեհաստանում, Ռուսաստանում։ Որպես հատուկ հրավիրված պրոֆեսոր հանդես է եկել Տոկիոյի «Գեյդայ» համալսարանում (2018)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2007
  • Անդրկովկասյան IV մրցույթի դափնեկիր, Բաքու, 1972
  • Բախի անվան միջազգային մրցույթի դափնեկիր Լայպցիգ, 1-ին մրցանակ, 1980
  • Հայաստանի երիտասարդական մրցույթի դափնեկիր, 1985
  • Ճապոնիայում Հայաստանի դեսպանատան պատվավոր պարգև, 2018
  • Ճանպոնիայի Արտաքին գործերի նախարարի կողմից պարգև՝  Ճապոնիայի և Հայաստանի միջև երաժշտության միջոցով Ճապոնիայի և Հայաստանի միջև փոխըմբռնումը խթանելու համար, 2020

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Ֆեյնբերգ – Սոնատ N10, Մելոդիա, 1980
  • Յ.Ս. Բախ – Ստեղծագործություններ, Մելոդիա, 1981
  • Գ. Հովունց – Սոնատ N2, Մելոդիա, 1983
  • Դ. Շոստակովիչ – Ստեղծագործություններ, Մելոդիա, 1984
  • Հայ կոմպոզիտորների ստեծագործություններ, ԱՄՆ, 1994
  • Սկանդինավյան կոմպոզիտորների ստեղծագործությունները դաշնամուրի եւ ջութակի համար - Մեգումի Օգատա (ջութակ), Ճապոնիա, 2001
  • Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, Հայաստան, 2005
  • Գ. Սարաջյանի ստեղծագործություններ, Հայաստան, 2011
  • Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ մանուկների համար, Հայաստան, 2012
  • Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ մանուկների համար, Հայաստան, 2013
  • Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ երկու դաշնամուրի համար, Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Հայաստան, 2014
  • Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ մանուկների համար, Հայաստան, 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Անահիտ Ներսիսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]