Այվենհո (ֆիլմ, 1982)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այվենհո (այլ կիրառումներ)
Այվենհո
անգլ.՝ Ivanhoe
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրարկածային ֆիլմ, հեռուստադրամա, ռոմանտիկ ֆիլմ, վեպի էկրանավորում, միջնադարի մասին ֆիլմ և թիկնոցի և սուսերի ֆիլմ
ՀիմքԱյվենհո
Թվականփետրվարի 23, 1982[1], սեպտեմբերի 26, 1982 և դեկտեմբերի 31, 1982[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴուգլաս Քեմֆիլդ
ԴերակատարներԷնթոնի Էնդրյուս, Սեմ Նիլ, Մայքլ Հորդերն, Ջեյմս Մեյսոն, Օլիվիա Հասի, Լիզեթ Էնթոնի, Ջուլիան Գլովեր, Ռոնալդ Փիքափ, Ջոն Ռիս-Դևիս, Ստյուարտ Ուիլսոն, Ջորջ Իննես, Դևիդ Ռոբ, Թոնի Հեյգարթ, Մայքլ Գոթարդ, Ֆիլիպ Լոք, Քևին Սթոունի, Դին Հարրիս, Ջոն Հելամ, Քեննեթ Ջիլբերթ, Դեբի Ֆարինգթոն, Ստյուարտ Բևան, Ջեֆրի Բիվերս, Ջոն Ֆորջեհեմ, Քլոե Ֆրենքս, Ռոբերտ Ռասել և Դերեք Լիոնս
ՕպերատորՋոն Քոքիյոն
Պատմվածքի վայրԱնգլիայի թագավորություն
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն142 րոպե

«Այվենհո» (անգլ.՝ Ivanhoe), ֆիլմ, որը համարվում է Վալտեր Սքոթի «Այվենհո» վեպի ադապտացումներից մեկը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1982 թվականի փետրվարի 23-ին Միացյալ Նահանգներում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Վալտեր Սքոթի «Այվենհո» վեպի հիման վրա։ Այվենհոն հպարտ ասպետ է և Ռիչարդ I Առյուծասիրտի ընկերը, վերադառնում է Անգլիա երրորդ խաչակրաց արշավանքից։ Նա բացահայտում է, որ իր երկրում կառավարում են արքայազն Ջոնը և իր համախոհները։ Սյվենհոն ներքաշվում է Անգլիայի գահի համար ընթացող կռվի մեջ։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմպոզիտոր Ալան Ֆերգյուսոնը 1982 թվականի Էմմիին է ստացել է «երաժշտական կոմպոզիցիաում նշանակալի ձեռքբերում» մրցանակը։

Տարբերությունը գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվենհոն սիրահարված է լինում Ռեբեկկաին, այն ինչ վեպում, նա միայն նրա հանդեպ երախտագիտություն և ընկերական զգացմունքներ ունի։
  • Բրիան դե Բուագիլբեր ավելի դրական կերպար է ներկայացված, քան վեպում։ Ֆիլմում Այվենհոի հետ դատական կռվի ժամանակ, երբ Այվենհոն դեռ չէր ապաքինվել, գիտակցաբար պարտվում է դատը, որպեսզի նա կարողանա փրկել Ռեբեկկաին (Բուալգիլբերի հաղթանակի դեպքում, աղջկան պետք է այրեին)։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը բոլոր նկարահանումները տեղի են ունեցել Անգլիայում։ Հիմնական տեսարանները նկարահանվել են Նորտումբերլենդի Ալնվիկ ամրոցում, իսկ մնացած կադրերը Բուկինգհեմշիրի «Pinewood Studios»-ի տաղավարներում։
  • Ֆիլմում, ինչպես և Վալտեր Սքոթի վեպում, Ռոբին Հուդը (Լոկսլի) հանդիսանում է Ռիչարդ Առյուծասիրտի (1157-1199) ժամանակակիցը։ Իրականում, գիտնականների կարծիքով, Ռոբին Հուդի իրական պատմական նմանակը համարվում է անտառապահ Սուրեյ Ադամ Հուդի որդին, 1317 թվականին Ռոբերտ Հուդը ինքնակամ լքում է զինվորական ծառայությունը, նա համարվում է Վեյկֆիլդի վարձակալ, 1322 թվականին մասնակցում է ապսամբությանը, ով ղեկավարում էր Լանկաստերի դուքսը, իսկ ավելի ուշ դառնում է Էդուարդ II թագավորի (1307-1327) անձնական սպասավորը[3]։ Այսպիսով, Լոկսլիի կյանքի տևողությունը չպետք է նշել մինչև 12-րդ դարի վերջ, այլ 14-րդ դարի առաջին հարյուրամյակ, քանի որ բոլոր զենք ու զրահը, և ֆիլմի պատմական միջավայրը համապատասխանում է այդ ժամանակաշրջանին։
  • Դերասան Ջուլիան Գլովերը, ով խաղում էր Ռիչարդ արքայի դերը, նախկինում նույնպես խաղացել այդ նույն դերը «Բժիշկ Ով» հեռուստասերիալի «Խաչակրաց արշավանք» սերիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0084157/releaseinfo?ref_=tt_ov_inf
  2. http://sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=20182&type=MOVIE&iv=Shows
  3. «Ճշմարտությունը Ռոբին Հուդի մասին». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]