Այծկիթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այծկիթներ
Caprimulgus macrurus.jpg
Այծկիթ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Այծկիթանմաններ
Ընտանիք Այծկիթներ
Լատիներեն անվանում
Caprimulgiformes
Ridgway, 1881

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177949
NCBI 8902
EOL 2921966

Այծկիթներ (լատ.՝ Caprimulgidae), այծկիթանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 70, Հայաստանում՝ 1 տեսակ՝ սովորական այծկիթը։ Կտուցը թույլ է, բերանի բացվածքը՝ լայն, ոտքերի մատևերը՝ կարճ, որի պատճառվ չեն կարողանում կառչել բարակ ճյուղերից, նստում են հաստ ճյուղերին։

Տարածվածություն[խմբագրել]

Հայտնի է այծկիթների 70 տեսակ հիմնականում տարածված է արևադարձային և բարեխառն գոտիներում։ Եվրոպայում հանդիպող այծկիթների 3 տեսակից ամենատարածվածը սովորական այծկիթն է, որը հանդիպում է նաև ՀՀ-ում։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Այծկիթի փետուրների գույներն այնքան նման են շրջապատի գույներին, որ նույնիսկ շատ մոտ գտնվող կամ ծառի ճյուղին նստած թռչունը կարող է աննկատ մնալ։ Փետրածածկը դարչնագույն է՝ մոխրագույն ու սպիտակ բարդ նախշերով։ Բացի դրանից, ծառի ճյուղին նա նստում է երկայնակի ձգված։

Կենսակերպ[խմբագրել]

Գիշերային թռչուն է։ Նրան կարելի է տեսնել միայն ուշ երեկոյան և գիշերը, երբ մերթ ընդ մերթ պտտվում է բացատի վրա՝ արագ վեր ճախրելով և սրընթաց վայր իջնելով։ Հաճախ ճանաչելի է մռլտոց հիշեցնող ձայնով։ Պտտվում է կովերի, այծերի, ձիերի շուրջը, սակայն ոչ թե կաթ գողանալու համար (ինչպես կարծել են մարդիկ՝ նրան այծկիթ անվանելով), այլ որսում է անասունների շուրջը թռչող մոծակների, գիշերային թիթեռների, ճանճերի և այլ միջատների։ Որսալով մեծ քանակության արյունածուծ միջատներ՝ այծկիթը նաև օգտակար գործ է կատարում։

Սովորական այծկիթ

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Այծկիթները բույն չեն հյուսում։ Էգը մոխրագույն և դարչնագույն պուտերով 1–4 սպիտակ ձու է դնում թափված տերևների, փշերի կամ պարզապես գետնի վրա։ Եվ հենց այդտեղ էլ էգն ու արուն հերթով թուխս են նստում։ 17-18 օրից հետո դուրս են գալիս գորշ աղվամազով ծածկված ձագերը. նրանք լրիվ անպաշտպան են, և միայն խայտաբղետ նախշերով գունավորումն է երբեմն փրկում նրանց։ Աշնանն այծկիթները չվում են տաք երկրներ, գարնանը վերադառնում։ Այս թռչուններին մարդիկ տվել են այծկիթ անվանումը, որովհետև նրանք անընդհատ պտտվում են կովերի և այծերի շուրջը, և թվում է, թե նրանցից կաթ են գողանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png