Ամֆիսբենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամֆիսբենան գերբի վրա

Ամֆիսբենա (հին հուն.՝ ἀμφίς ՝ երկու կողմից և βάινο՝ գնում եմ բառերից), հին հույների պատկերացմամբ հսկա երկգլխանի օձ, որի երկրորդ գլուխը գտնվում է պոչի վրա։ Ժամանակակից կենդանաբանության մեջ ամֆիսբեններ են անվանում թեփուկավորների կարգի որոշ կենդանիների, որոնք ընդունակ են պոչի կողմով ետ շարժվել։

Ըստ հունական դիցաբանության ամֆիսբենան ծնվել է Մեդուզայի արյունից, որը թափվել է, երբ Պերսևսը Մեդուզայի գլուխը ձեռքին թռել է Լիբիական անապատի վրայով։ Ամֆիսբենան նկարագրել է Լուկանոսը, Պլինիոս Ավագը, Իսիդոր Սևիլյացին և Թոմաս Բրաունը. վերջինս էլ հենց պնդել է, որ ամֆիսաբենան իրականում գոյություն չունի։

Գրականություն[խմբագրել]

  • Խ. Լ. Բորխես, Երևակայական էակների գիրք, էջ 7

Տես նաև[խմբագրել]