Ամեն ինչից հետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամեն ինչից հետո
անգլ.՝ After Everything: Final Chapter[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
Թվական2023, սեպտեմբերի 14, 2023[2], 2024 և 2024[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔասթիլ Լենդոն
Սցենարի հեղինակՔասթիլ Լենդոն
ԴերակատարներCora Kirk? և Հիրո Ֆայնս Թիֆին
ՕպերատորJoshua Reiss?
ԵրաժշտությունՋորջ Կալլիս

«Ամեն ինչից հետո» (անգլ.՝ After Everything), ամերիկյան մելոդրամա ժանրի ֆիլմ, որն ստեղծվել է Աննա Թոդդի հանրաճանաչ «Հետո» վիպաշարի հիման վրա։ Ֆիլմը հանդիսանում է «Հետո» ֆիլմաշարի հինգերորդ և վերջին մասը, չորրորդ՝ «Երկար երջանկությունից հետո» ֆիլմի շարունակությունն է։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2023 թվականի սեպտեմբերի 13-ին։

Քննադատները հիմնականում անտեսել են ֆիլմի թողարկումը, սակայն առկա գրախոսականները հիմնականում բացասական են եղել[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարդինը խոսում է իր ծնողների հետ և փորձում է մոռանալ Թեսային, երբ անցնում է իր հաջորդ գիրքը գրելուն[5]։

Հարդինը տանջվում է, որ Թեսան ցանկանում է առաջ շարժվել և իր կողքին չլինել, մինչդեռ Հարդինը ցանկանում է նրա հետ լինել։ Թեսան Հարդինին ասում է առաջ շարժվել։ Հետո Հարդինը մեկնում է Լիսաբոն (Պորտուգալիա), որպեսզի խնդրի Նատալիին ներել իրեն այն ամենի համար, ինչ նա արել է իրեն նախկինում։ Երբ նա դեմ առ դեմ հայտնվում է Նատալիի հետ ցանկանում է, որ Հարդինը հեռանա։ Հետագայում Հարդինը հանդիպում է Սեբաստիանին (Նատալիի ընկերոջը), որն ատում է Հարդինին։ Այս դեպքերից հետո Հարդինի ու Թեսայի միասին լինելու հարցը մնում է առեղծված։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գոյությունը գաղտնի է պահվել մինչև «Երկար երջանկությունից հետո» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որտեղ դերասան Ֆայնս-Թիֆինը հայտարարել է, որ իրենք նոր են ավարտել հինգերորդ ֆիլմի նկարահանումները և անվանումը նշանակվել է «Ամեն ինչից հետո»[6]։ Գլխավոր դերասանները շեշտել են, որ նրանք կատարելու են Թես Յանգի և Հարդին Սքոթի դերերը[7][8][9][10]։

Ֆիլմը նկարահանվել է Պորտուգալիայում 2022 թվականին, ինչպես նաև ցուցադրվել են կադրեր, որոնք նկարահանվել են ռեժիսոր Քասթիլ Լենդոնի կողմից 2020 թվականին Բուլղարիայում՝ «Հետո» ֆիլմաշարի երրորդ և չորրորդ ֆիլմերի նկարահանումների ժամանակ։ Պրոդյուսեր Ջենիֆեր Գիբգոտը 2023 թվականին հայտնել է, որ ռեժիսոր Քասթիլ Լենդոնը և ֆիլմի դերասաններ Ջոզեֆին Լենգֆորդը և Հիրո Ֆայնս Թիֆինy մասնակցել են հինգերորդ ֆիլմի սցենարական աշխատանքներին։

ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է սահմանափակ թողարկումով 2023 թվականի սեպտեմբերի 13-ին Voltage Pictures-ի կողմից[11][12][13]։ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է ըստ պահանջի տարբերակով, իսկ 2023 թվականի հոկտեմբերի 6-ին այն հասանելի է դարձել Prime Video-ում[14]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի ապրիլին Լենդոնը հայտարարել է, որ ֆիլմաշարի փրիքվելը և  գլխավոր հերոսների երեխաների մասին սփին-օֆֆ շարունակությունը գտնվում են մշակման փուլում[15]։ Սակայն Voltage Pictures-ի դիստրիբյուտորը 2023 թվականին հայտարարել է, որ ֆիլմը լինելու է ֆիլմաշարի եզրափակիչ մասը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://economictimes.indiatimes.com/news/international/us/after-everything-the-final-chapter-check-out-release-date-cast-streaming-platform-and-more/articleshow/106459721.cms?from=mdr
  2. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  3. https://screenrant.com/after-everything-based-book-movie-series/
  4. M, Val (2023 թ․ հոկտեմբերի 6). «After 5: After Everything (2023) Movie Review – A forced conclusion to the toxic relationship of a young couple» (անգլերեն).
  5. Sandwell, Ian (2023 թ․ սեպտեմբերի 13). «Everything you need to know about the fifth After movie». Digital Spy (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Карпенко, Алиса (2022 թ․ օգոստոսի 25). «Хиро Файнс-Тиффин и Джозефина Лэнгфорд появятся в пятой части фильма «После»». theGirl. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. El-Mahmoud, Sarah (2022 թ․ օգոստոսի 25). «Hero Fiennes Tiffin Announces He's Already Filmed A Surprise After Sequel, And Fans Are Confused». CinemaBlend. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  8. Campano, Leah (2022 թ․ օգոստոսի 25). «Everything You Need to Know About "After Everything," the Fifth "After" Film: Hessa's Story Continues». Seventeen. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  9. Fuentes, Tamara (2022 թ․ օգոստոսի 25). «Everything We Know About 'After Everything,' the Fifth Movie in the 'After' Franchise». Cosmopolitan. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  10. Romanchick, Shane (2022 թ․ օգոստոսի 25). «The 'After' Saga Continues as Hero Fiennes Tiffin Confirms Fifth Movie 'After Everything'». Collider. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  11. «Domestic Release Schedule – September 2023». Box Office Mojo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. «After Everything (2023)». The Numbers (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. @aftermovie (May 1, 2023). «The final installment of the After series is near 🖤 Watch the #AfterEverything trailer and see it in theaters in the US and select countries starting September 13» (Թվիթ). Վերցված է 2023-09-29-ին – via Թվիթթեր.
  14. Smith, Katie Louise (2023 թ․ սեպտեմբերի 25). «When does After Everything come out on Netflix? Here's the streaming release dates». PopBuzz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. D'Alessandro, Anthony (2021 թ․ ապրիլի 19). «'After' Franchise Expands with Prequel & Sequel; Castille Landon Set as Director & Writer». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
  16. «After Everything (After 5)» (անգլերեն). Voltage Pictures. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)