Ամենավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամենավագ
Ամենավագ
Տեսակարական անձնանուն
Նշանակությունբոլորից մեծ
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԱմեն
Կապված հոդվածներ«Ամենավագ» սկսվող էջեր

Ամենավագ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ամեն և ավագ բառերից։ Նշանակում է «բոլորից մեծ»։ Գործածվել է 14-րդ և 15-րդ դարերում[2]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենաւագ Դերջանցի, Կառնբերդակ գյուղից հասարակ երկրագործ էր։ Թուրքերը զրպարտեցին նրան, թե իսլամ է ընդունել։ Դատավորը պահանջեց ուրանալ իր կրոնը։ Ամենաւագը մերժեց, բանտի ու տանջանքի դատապարտվեց և ապա քարկոծությամբ նահատակվեց, 1335 թ[3]։
  • Ամենաւագ, հայր Ասատի և Սիմէոնի, որոնք Ներսէս գրչին օրինակել տվին «Հաւաքումն տօնական ճառից», 1397 թ[4]։
  • Ամինաւագ, գյուղապետ․ իբրև վկա ստորագրում է մի կտակագրի[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 117 — 634 էջ։
  3. Յասմ․ Ազգապ․ 1860, Նոր վկ․, էջ 129-133
  4. Ձեռագիր, Վենետիկ, Բ, 1284
  5. Manus. brit. mus. 31 ա, 1461 թ