Ամայա Սալամանկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամայա Սալամանկա
իսպ.՝ Amaia Salamanca Urízar
Ծնվել էմարտի 28, 1986(1986-03-28)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
amaiasalamanca.es

Ամայա Սալամանկա (իսպ.՝ Amaia Salamanca Urizar, մարտի 28, 1986(1986-03-28)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի, ֆոտոմոդել։ 2008 թվականից նկարահանվում է իսպանական հեռուստասերիալներում։ Հայտնի է իր դերերով այնպիսի ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Առանց կուրծք չկա դրախտ», «Փխրունություն» և «Գրանդ հոթել»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամայա Սալամանկան ծնվել է 1986 թվականի մարտի 28-ին Մադրիդում։ 2006 թվականին ընտրվել է խաղալու Պաուլայի դերը «SMS» հեռուստասերիալում[2]։

2008 թվականին սկսում է նկարահանվել «Առանց կուրծք չկա դրախտ» հեռուստասերիալի իսպանական ադապտացիայում, որտեղ կատարում է Կատալինայի դերը։ 2009 թվականին ստիպված էր հեռանալ նախագծից «Մարկիզուհի դ'Օ» թատերական ներկայացման մեջ իր զբաղվածության պատճառով[3]։ 2009 թվականին էկրան է բարձրանում նաև «Ուղեղների արտահոսք» ֆիլմը (Նատալիայի դերը)։

2010 թվականի մարտի 18-ին վերադառնում է մեծ էկրան՝ «Սեքսուալ լարվածությունը չի լուծվում» ֆիլմում կատարելով Ռեբեկայի դերը[4]։

2011 թվականին թողարկվում է «Գրանդ հոթել» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը, որտեղ Ամայան մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Ալիսիա Ալարկոնին[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից հարաբերությունների մեջ է գործարար Ռոսաուրո Վարո Ռոդրիգեսի հետ[6], ումից ունի դուստր՝ Օլիվիան, որը ծնվել է 2014 թվականի ապրիլի 9-ին[7]։ 2015 թվականի մարտին հայտարարեց, որ սպասում է երկրորդ երեխային[8]։ Որդին՝ Նաչոն, ծնվեց 2015 թվականի սեպտեմբերի 8-ին[9]։ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին ծնվում է նրա 3-րդ երեխան՝ Մատեոն։

Ամայան կարճատև հարաբերություններ է ունեցել հայտնի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի հետ, սակայն նրանց հարաբերությունները երկար չեն տևել (մոտ 4 ամիս)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2006-2007 SMS Պաուլա Դեխարդաինս Գոմես դե Իրիդուտիա Հեռուստասերիալ (185 դրվագ)
2007 Պակոյի մարդիկ Կրիստինա Հեռուստասերիալ (2 դրվագ)
2008-2009 Առանց կուրծք չկա դրախտ Կատալինա Մարկոս Ռուիս Հեռուստասերիալ (43 դրվագ)
2009 Միայնակ չես, Սառա՛ Սառա Հեռուստաֆիլմ
2010 Ֆելիպեն և Լետիսիան Լետիսիա Օրտիս Մինիհեռուստասերիալ (2 դրվագ)
2011-2013 Գրանդ հոթել Ալիսիա Ալարկոն Հեռուստասերիալ (40 դրվագ)
2014-¿? Թավիշ Բարբարա դե Սենիլյոսա Հեռուստասերիալ
2016-¿? Դեսպանատունը Ֆատիմա Հեռուստասերիալ
Ֆիլմեր
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2009 Ուղեղների արտահոսք Նատալիա Գլխավոր դեր
2010 Սեքսուալ լարվածությունը չի լուծվում Ռեբեկա/Կարմեն Գլխավոր դեր
2011 XP3D Անխելա Գլխավոր դեր
2012 Կողոպո՜ւտ Տերեսա Գլխավոր դեր
2016 Ուղեցույց նորեկներին՝ նախագահ դառնալու համար Իլանա
2016 Մեր սիրեկանները Մարիա

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարի Անվանակարգ Ֆիլմ/հեռուստասերիալ Արդյունք
TP de Oro 2009 լավագույն դերասանուհի Առանց կուրծք չկա դրախտ Առաջադրված
Fotogramas de Plata 2010 Ամենաշատ փնտրվող կատարող համացանցում Հաղթանակ
Spanish Actors Union 2010 Նորեկ Առանց կուրծք չկա դրախտ Առաջադրված
TP de Oro 2012 լավագույն դերասանուհի Գրանդ հոթել Առաջադրված
Festival de Televisión de Montecarlo 2012 լավագույն դերասանուհի Գրանդ հոթել Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «La Sexta se despide de su pátina de prestigio» (իսպաներեն). vayatele.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «Amaia Salamanca abandona 'Sin tetas no hay paraíso': "La decisión es irrevocable"» (իսպաներեն). 20minutos.es. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. «Amaia Salamanca y Fele Martínez, juntos en 'Tensión sexual no resuelta'» (իսպաներեն). 20minutos.es. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. «Yon González y Amaia Salamanca: "Llega una temporada intrigante y cargada de amor"» (իսպաներեն). antena3.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «Amaia Salamanca y Rosauro Baro, la historia de amor que parecía imposible». Diario ABC. Վերցված է 6 de marzo de 2015-ին.
  7. «La actriz Amaia Salamanca presenta a su hija Olivia tras abandonar el hospital». Diario 20 minutos. Վերցված է 6 de marzo de 2015-ին.
  8. Amaia Salamanca embarazada de su segundo hijo
  9. Amaia Salamanca ya es madre por segunda vez

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամայա Սալամանկա» հոդվածին։