Աղջկաբերդ հուշարձան-թանգարան (Բերդաշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջկաբերդ հուշարձան-թանգարան
Հայրենական մեծ պատերազմում զոհված բերդաշենցիներին նվիրված հուշարձան։
Բարձրություն30 մետր
ԵրկիրԱրցախ Արցախ
ԲնակավայրԲերդաշեն
Հիմնական թեմաՀայրենական մեծ պատերազմ

«Աղջկաբերդ» հուշարձան-թանգարան, Հայրենական մեծ պատերազմում զոհված արցախցիների հիշատակին նվիրված հուշարձան-թանգարան Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ առասպելի՝ մոնղոլները մի հայ գեղջ­կու­հու ցան­կա­ցել են առևան­գել[2]։ Վեր­ջինս էլ փրկ­վե­լու հա­մար նետ­վել է գյու­ղի «Աղջ­կա­բերդ» կոչ­վող լե­ռան բար­ձուն­քից և ողջ մնա­ցել[2]։ Հե­տա­գա­յում, որ­պես հե­րո­սա­կան կնոջ մարմ­նա­ցում «Աղջ­կա­բերդ»-ի դի­մա­ցի լե­ռան վրա կա­ռուց­վում է հու­շար­ձան-թան­գա­րա­նը, որն իր մեջ նե­րա­ռում է ե­ռա­հարկ շի­նու­թյուն, թան­գա­րա­նա­յին հար­կե­րով, որ­տեղ պահ­վում էին գյու­ղի պատ­մու­թյու­նը ներ­կա­յաց­նող նմուշ­ներ՝ պեղ­ված հենց գյու­ղի տա­րած­քից[2]։ Հայրենական մեծ պատերազմում զոհված արցախցիների հիշատակին նվիրված հուշարձանը՝ մոտ 30 մետր բարձրությամբ եռահարկ շինություն է, որը իր մեջ ներառում է նաև թանգարանը, որտեղ Աղջկաբերդ ամրոցի ու նրա մոտ գտնվող հին բնակատեղիների պեղումների ժամանակ գտնված ցուցանմուշների մեծ հավաքածու կար[1]։ Հու­շար­ձա­նը պատ­կե­րող կնոջ մի ձեռ­քին թուր է, մյուս ձեռ­քին՝ հա­վեր­ժու­թյուն խոր­հր­դան­շող դափնու տերև[2]։ Հու­շար­ձա­նը Արցախյան ազատամարտի ըն­թաց­քում բազ­միցս վնաս­վել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից[2]։

Հուշարձանի վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին վերականգնվել է հուշարձան-թանգարանը[1]։ «Բերդաշեն» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ օգոստոսի 18-ից մեկնարկել է շինարարական աշխատանքները, հրավիրվել են մասնագետներ, ովքեր իրականացրել են հուշարձանի վերականգնման աշխատանքները[1]։ Դժվարանցանելի է եղել դեպի հուշահամալիր տանող ճանապարհը, որը ևս պետք է վերականգնվեր[1]։ Նախատեսված է եղել տարածքում կառուցել ավտոկակայանատեղի, հասարակական զուգարաններ, ինչպես նաև տեղադրել դիտահարթակներ[1]։ Հուշարձան-թանգարանի վերականգնմանը զուգահեռ, հնագետ Համլետ Պետրոսյանի արշավախմբի կողմից պեղման աշխատանքներ են կատարվել գյուղի «Պերթ» սրբավայրի տարածքում[1]։ Համայնքին կից Կուսաբերդ-Աղջկաբերդ միջնադարյան բերդը տասնամյակներ շարունակ եղել է գյուղի դպրոցի ուսուցչուհի Հայկուշ Ազարյանի «հնագիտական» պեղումների առարկան, որը, ըստ ճարտարապետ Սևակ Ասրյանի, հիմք է հանդիսացել հնագիտական աշխատանքներ մեկնարկելու համար[1]։ Արդյունքում հայտնաբերվել են տարբեր նշանակության ու ժամանակաշրջանի հետաքրքրիր ցուցանմուշներ, որոնք թվագրվում են 10-12-րդ դարերով[1]։ Պեղվել է բնակավայրի մի հատվածը, որտեղ առկա են 2 թոնրատուն և բնակավայրի պատեր[1]։ Հուշարձանի տարածքում ևս ընթացել են պեղման աշխատանքներ, որտեղ ի հայտ են եկել նոր նմուշներ[1]։ Հետագայում հետազոտությունների արդյունքները պետք է հրապարակվեին հնագիտական արշավախմբի կողմից և կցուցադրվեին հուշարձան-թանգարանում[1]։

2021 թվականի դրությամբ շի­նաշ­խա­տանք­ներ չեն կատարվել, իսկ հու­շար­ձանն էլ եղել է բա­վա­կա­նին անմ­խի­թար վի­ճա­կում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «Վերականգնվում է Բերդաշենի «Աղջկաբերդ» հուշարձան-թանգարանը». artsakhpress.am. 2019 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ՃԱՆԱՊԱՐՀ՝ ԴԵՊԻ ԱՂՋԿԱԲԵՐԴ». artsakhtert.com. 2021 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.