Աղջիկը և կոկորդիլոսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը և կոկորդիլոսը
ռուս.՝ Девочка и крокодил
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1956
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻսաակ Մենակեր և Իոսիֆ Գինդին
Սցենարի հեղինակՆինա Գերնետ
ԴերակատարներԵլենա Գրանոսվսկայա
ԵրաժշտությունԳալինա Ուստվոլսկայա
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Աղջիկն ու կոկորդիլոսը» (ռուս.՝ «Девочка и крокодил»), 1956 թվականի խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել են ռեժիսորներ Իոսիֆ Գինդինը և Իսահակ Մենաքերը[1][2][3] «Լենֆիլմ» կինոստուդիայում Նինա Գեռնետի ու Գրիգորի Յագֆելդի սցենարով, որի հիման վրա նրանք մեկ տարի անց թողարկել են «Կատյան և կոկորդիլոսը» վիպակը, որը նույնպես էկրանավորվել է 1966 թվականին Չեխոսլովակիայում։ Նկարահանումների հիմնական մասը տեղի է ունեցել Օդեսայում։

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1957 թվական մարտի 27-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատյան պատահաբար փողոցում ծանոթանում է մի տղայի հետ, որը նստած է երկու վանդակների ու երկու տուփերի մոտ։ Վանդակներում ճագարներ են ու սարյակ, իսկ արկղերում՝ կրիա և իսկական կոկորդիլոս։ Միտյան Կատյային պատմում է իր տխուր պատմությունը։ Նրա հայրը՝ հեռավոր նավարկության նավաստին, Աֆրիկայից ձու է բերել, որից հետո կոկորդիլոս է դուրս եկել։ Սկզբում Միտյայի մայրը սիրում է նրան, բայց կոկորդիլոսն աստիճանաբար մեծանում է և սկսում է նրան ավելի ու ավելի քիչ դուր գալ։ Իսկ երբ Միտյան կարդում է Ալֆրեդ Բրեմի «Կենդանիների կյանքը» և անզգուշորեն տեղեկացնում է մորը, որ իրենց կոկորդիլոսը իսպոլիական մադագասկարյան է Նեղոսյան կոկորդիլոսների ցեղից, մայր ինքն էլ կարդում է գիրքն ու սարսափով հասկանում է, որ նախ՝ մեծ է վտանգը, որ մի օր կոկորդիլոսը կուտի իրենց, և երկրորդ՝ նա կարող է աճել մինչև 10 մետր երկարությամբ և պարզապես չի տեղավորվի իրենց բնակարանում։ Իրավիճակի սրումն իր գագաթնակետին է հասնում այն ժամանակ, երբ Միտյայի դպրոցում ամառային արձակուրդների ժամանակ կենդանի անկյունը փակվում է վերանորոգման համար, և Միտյան տուն է տանում երկու ճագար, կրիա և սարյակ։ Մայրը համաձայն է կենդանիներին հանդուրժել մինչև աշուն, եթե նրանց հետ Միտյան կենդանի անկյուն տանի նաև կոկորդիլոսին։ Ամեն ինչ նորմալ է ընթանում, բայց մի օր, երբ ընտանիքը նախաճաշում է, կոկորդիլոսը սեղանի վրայից քաշում է սփռոցը, որից հետո Միտյան ստիպված է լինում կենդանիներին տանել փողոց։

Այժմ նա մտածում է, որ պետք է ինչ-որ տեղ տեղավորի կենդանիներին, որպեսզի կարողանա գնալ քաղաք՝ իր ընկերոջ մոտ, որը կարող է նրանց պահել մինչև ամռան վերջը։ Կատյան անմիջապես առաջարկում է կենդանիներին պահել իր մոտ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ելենա Գրանովսկայա – Կատյայի տատը
  • Եվգենի Տետերին – Կատյայի հայրը
  • Նատաշա Պոլինկովսկայա – Կատյա
  • Նատաշա Զաբավնայա – Միլկա, Կատյայի քույրը
  • Զոյա ՖեոդորովաՆադեժդա Ֆեդոտովնա
  • Սվետլանա Մազովեցկայա – դայակ երեխայի հետ
  • Լյուդմիլա Մակարովա – Միտյայի մայրը
  • Լյոնյա Լվով – Միտյա
  • Ռիչարդ Լոյկո – տղա

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տատյանա Սուկովա - Միտյայի տատը
  • Յուրի Բուբլիկով - Մեդվեդկին ավագ
  • Պյոտր Ռեպնին - բակապան (լուսագրերում նշված է որպես Վ. Ռեպնին)
  • Նիկոլայ Յանետ - ընդունող գրավատանը
  • Օլգա Ավերիչևա - տատիկ (լուսագրերում նշված չէ)
  • Ելիզավետա Ուվարովա - խանութի հավաքարար (լուսագրերում նշված չէ)
  • Ֆիլմում նկարահանվել են Լենինգրադի դպրոցականները․
    • Սվետլանա Վայնտրիբ
    • Վալյա Զախարովա
    • Իրա Պոգոդինա
    • Նինա Ստրունկինա
    • Միշա Կաստալսկի - Գենա, տղա, որը կարդում է «Մյունխհաուզենը»
    • Յուրա Լեբեդև
    • Անդրեյ Պավլով
    • Վիտյա Սվետլով
  • Նատալյա Սելեզնյովա[4][5]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Նինա Գերնետ, Գրիգորի Յագդֆելդ
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Իոսիֆ Գինդին, Իսահակ Մենաքեր
  • Օպերատոր՝ Կոնստանտին Սոբոլ
  • Նկարիչ՝ Ալեքսեյ Ռուդյակով
  • Ռեժիսոր՝ Մ. Շեյնին
  • Կոմպոզիտոր՝ Գալինա Ուստվոլսկայա
  • Հնչյունային օպերատոր՝ Իրինա Չեռնյախովսկայա
  • Լենինգրադի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ
  • Դիրիժոր՝ Կարլ Էլիասբերգ
  • Ֆիլմի տնօրեն՝ Մ. Զինովև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ««Девочка и крокодил»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
  • ««Девочка и крокодил»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  • «Девочка и крокодил» на сайте «Дети в кино» (ռուս.)