Ակսինի քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակսինի քարանձավ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքարանձավ, Ռուսաստանի բնության հուշարձան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
 Askynskaya Ice Cave Վիքիպահեստում

Ակսինի քարանձավ[1] (ռուս.՝ Аскинская пещера), Հարավային Ուրալի խոշոր քարանձավ՝ պարկանման տեսակի։ Համառուսաստանյան նշանակության բնության հուշարձան է։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավը գտնվում է Կարանյուրտ գետի (Սկիմկա գետի վտակ) գետաբերանի հովտում՝ Ուլուտաու լեռան արևելյան լանջին՝ Բաշկորտոստանի Արխանգելսկի շրջանի Սոլոնցի քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավն ունի 104 մ երկարություն։ Առավելագույն լայնությունը 61 մ է, բարձրությունը՝ 26 մ։ Հատակը գրեթե ամբողջությամբ սառցապատ է։ Մուտքից քարանձավ մտնելու թեք մասում սառցաշերտի հաստությունը մոտ 20 մ է։ Քարանձավում կան սառցե հսկայական ստալագմիտներ՝ 8-11 մ բարձրությամբ, 5 մ տրամագիծ ունեցող հիմքով։ Քարանձավում ողջ տարի 0°С-ից ցածր ջերմաստիճան է։

Քարանձավը ձևավորվել է կրային նստվածքներից։ Մուտքը Ասկին գետի մակարդակից 70 մ բարձրություն ունի։ Քարանձավի ջերմաստիճանը − 4°С է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]