Ալլեկտոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Գայոս Ալլեկտոս | |
| լատ.՝ Gaius Allectus' | |
| Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսր (ուզուրպատոր) | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | 293 |
|---|---|
| Լքեց պաշտոնը՝ | 296 |
| Նախորդող՝ | Կարաուզիոս |
| Հաջորդող՝ | Կոնստանդիոս I Քլոր |
| Ծննդյան օր՝ | անհայտ է |
| Վախճանի օր՝ | 296 |
Գայոս Ալլեկտոս (լատ.՝ Gaius Allectus), հռոմեական կայսր, ուզուրպատոր ապստամբած Բրիտանիայում 293-296 թթ.: Ալլեկտոսը ինքնահռչակ կայսր Կարաուզիոսի գանձապահն էր: 293 թ. Բուլոնի ճակատամարտում Կարաուզիոսի պարտությունից հետո Ալլեկտոսը սպանել է նրան: Բանակի հիմնական մասը Ալլեկտոսը կենտրոնացրել է կղզու հարավում, որպեսզի պաշտպանվի Կոնստանդիոս I Քլորի հարձակումից: Կառավարել է բացարձակ բռնապետական կարգերով: 296 թ. Կոնստանդիոս I Քլորի և նրա պրեֆեկտ Ասկլեպիոդոսի նավատորմիղը մոտեցել է Բրիտանիայի ափին: Նավատորմի մի մասը ետ է դարձել, բայց Ասկլեպիոդոսի զորքին հաջողվել է հասնել ափին: Ալլեկտը հանդիպել է նրանց զորքով, բայց ջախջախվել է և սպանվել փախուստի ժամանակ: