Ալիբի Ջանգիլդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիբի Ջանգիլդին
ղազ.՝ Әліби Тоқжанұлы Жанкелдін և ռուս.՝ Николай Степнов
Ծնվել է1884
ԾննդավայրTurgay Oblast, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 14, 1953(1953-08-14)[1]
Մահվան վայրԱլմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան

Ալիբի Թոգջանովիչ Ջանգիլդին (1884, Turgay Oblast, Ռուսական կայսրություն - օգոստոսի 14, 1953(1953-08-14)[1], Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ Խորհրդային կուսակցության անդամ 1915 թ.։ Ցարիզմի և տեղական ֆեոդալների դեմ միջինասիական ապստամբության (1916), ինչպես նաև Ղազախստանում խորհրդային իշխանության համար պայքարի (1917-1919) ղեկավարներից։ 1919 թ. եղել է Կիրգիզ (Ղազախստան) երկրամասի հեղկոմի նախագահի տեղակալ, 1920-1925 թթ.՝ Ղազախստանի ԿԴԿ-ի Նախագահության անդամ, 1925-1937 թթ.՝ Ղազախստանի ԿԴԿ-ի Նախագահության նախագահի տեղակալ, միաժամանակ՝ Ղազախստանի ԽՍՀ սոցապ ժողկոմ, 1937-1942 թթ. և 1951 թ.՝ Ղազախստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ։ Ղազախստանի կոմկուսի ԿԿ անդամ։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Джангильдин Алиби Тогжанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.