Ալեքսեյ Օստրոումով
Ծնվել է | դեկտեմբերի 27 1844 (հունվարի 8 1845) կամ 1844[1] |
---|---|
Ծննդավայր | Ռուսաստան |
Մահացել է | հուլիսի 11 (24), 1908 կամ 1908[1] |
Մահվան վայր | Մոսկվա Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | ռուս |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, թերապևտ, պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր |
Ուսուցիչ | Գրիգորի Զախարին |
Աշակերտներ | Viktor Vorobyov? |
Աշխատավայր | Մոսկվայի համալսարանի հոսպիտալ թերապևական բաժին |
Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Օստրոումով (դեկտեմբերի 27 1844 (հունվարի 8 1845) կամ 1844[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 11 (24), 1908 կամ 1908[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ռուս թերապևտ, Գրիգորի Զախարինի աշակերտը։ Մյուս աշխատանքները բնախոսության, ախտաբանության և արյան շրջանառության վերաբերյալ են եղել։ 1873–1879 թվականներին Օոտրումովը զբաղվել է հիմնականում ֆիզիոլոգիայի հարցերով, ուսումնասիրել է սրտի տոնի ծագման (1873), արյան շրջանառության ֆիզիոլոգիայի և ախտաբանության, արյունատար անոթների, քրտնագեղձերի նյարդավորման են հարցերը։ Օստրումովը պարզել է, որ հիվանդության ծանրությունը որոշվում է ոչ միայն մորֆոլոգիական փոփոխություններով, այլ հիմնականում ֆունկցիոնալ խանգարումներով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մոսկվայում՝ քահանայի ընտանիքում, Նոր Վառոտնիկի Պիմեն Մեծի եկեղեցու վանահայրը։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, իսկ հետո Մոսկվայի պետական համալսարանը, որտեղ թեզի պաշպանումից հետո «Սրտի առաջին ձայնի ծագումը» ստացավ բժշկի աստիճան (1873)։ Ուսումը արտասահմանում շարունակելուց հետո հետ է վերադառնում և սկզբում աշխատում, որպես դոցենտ (1879), այնուհետև 1880 թվականին պրոֆեսոր, 1880–1903 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի հոսպիտալային թերապիայի կլինիկայի վարիչ։
Նրա աշակերտների ցանկից հայտնի էին՝ Վ. Վորոբևը, Է. Վ. Գոստեն, Ա. Պ Լանգովոյը (1856—1939), Վ. Ա. Շչուռովսկին (1852—՞), Դ. Բուրմինը և ուրիշներ, նրա դասընթացներին այցելում էր Անտոն Չեխովը։ Ալեքսեյ Օստրոումովը եղել է հյուրատան առաջին գլխավոր բժիշկը, որը կառուցել են Ալեքսանդր եղբայրները՝ Պեոտր և Վասիլ Բախուրշկինները։ Ապրել է Մոսկվայում՝ Փոքր Դմիտրովկա փողոցում, բնակարան № 3: Գերեզմանը գտնվում է Նովոդևիչի վանքի տարածքում։
Հիշատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օստրումովի անունով է կոչվում Մոսկվայի խոշոր հիվանդանոցներից մեկը։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տիմպանիչեսկի սրտի ձայնը»
- «Ստամոքսի ռակի դեպք »
- «Երկու դեպք կնճռոտման լյարդի հետևանքով լեղիների արգելում»
- «Նյարդերի ազդեցության տակ ծագող ուռուցք»
- «Ծանր դեպք դիագնոստիկա Բրայտովական հիվանդության »
- «Ստամոքսի կատարակտի բուժումը»
- «Սուր երիկամային հիվանդություն միառժամանակ մեծանալը սրտի և հաստացած զարկերակային »
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Остроумов Алексей Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ЭСБЕ/Остроумов, Алексей Александрович (медик), Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան