Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
---|
Քաղաքացիությունը |
ԽՍՀՄ և Ռուսաստան |
---|
Ծննդյան ամսաթիվ |
հոկտեմբերի 21, 1971(1971-10-21)[1] (52 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Մոսկվա, ԽՍՀՄ |
---|
Դիրք |
պաշտպան |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
|
---|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսեյ Անատոլևիչ Գուշչին (ռուս.՝ Алексей Анатольевич Гущин, հոկտեմբերի 21, 1971(1971-10-21)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական ֆուտբոլիստ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1990)։
ԲԿՄԱ-ի ՄՊՄԴ-ի սան է։ Առաջին մարզիչը եղել է Նիկոլայ Կոզլովը[2]։ 1989-1995 թվականներին խաղացել է ԲԿՄԱ-ում, որի հիմնական թիմի կազմում անցկացրել է 66 խաղ։
1994 թվականի հունիսին ենթարկվել է ավտովթարի, ստացել է ոտքի կոտրվածք և բաց է թողել 10 ամիս։
Բարձրագույն դիվիզիոնում հանդես է եկել նաև «Դինամո» (Մոսկվա) (1996) և «Ռոստսելմաշ» (1997—1999) ակումբներում։ Կարիերան ավարտել է առաջին դիվիզիոնի «Տորպեդո-ԶԻԼ» (2000) և Աստրախանի «Վոլգար-Գազպրոմ» (2001) ակումբներում։
2007 թվականի տվյալներով՝ կարիերան վարտելուց հետո զբաղվել է բիզնեսով[3]։
- Մեկ անգամ ընդգրկվել է «33 լավագույնների» ցանկում — № 3 1992 թվականին։
- 1991 թվականի աշխարհի երիտասարդական (մինչև 20) առաջնության բրոնզե մեդալակիր ԽՍՀՄ-ի երիտասարդական հավաքականի կազմում (անցկացրել է երեք խաղ[4]):
- 1990 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող ԽՍՀՄ-ի պատանեկան (մինչև 18) հավաքականի կազմում։