Ալեքսանդր Վոզիանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Վոզիանով
ուկրաիներեն՝ Олександр Федорович Возіанов
Ծնվել էհոկտեմբերի 2, 1938(1938-10-02)
ԾննդավայրՄելիտոպոլ (քաղաք, Ուկրաինա), Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 7, 2018(2018-05-07) (79 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿիևի բժշկական համալսարան
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և ուրոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրNational Academy of Medical Sciences of Ukraine? և Կիևի բժշկական համալսարան
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
ԱմուսինԺաննա Վոզիանովա
ԶավակներQ12090195?
Պարգևներ
Ուկրաինայի հերոս, Պետության շքանշան Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշան Իշխան Յարոսլավ Իմաստունի 4-րդ աստիճանի շքանշան Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան
Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների պետական մրցանակ Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվավոր դիպլոմ
և Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան

Ալեքսանդր Ֆեդերովիչ Վոզյանով (հոկտեմբերի 2, 1938(1938-10-02), Մելիտոպոլ (քաղաք, Ուկրաինա), Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 2018(2018-05-07), Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի բժիշկ, ուրոլոգ, ուրուլոգիական գիտական դպրոցի հիմնադիր։ Բժշկական գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1980), Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1991 թվականի ապրիլից), Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1993 թվականի մարտից)։ Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ (1993 թվականի մարտից մինչև 2011 թվականի հունվար)։ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, Ուկրաինայի ԲԳԱ ուրուլոգիայի ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի նախագահ (1998 թվականի նոյեմբերից)։ Ա. Բոգոմոլեցի անվան ազգային բժշկական համալսարանի ուրուլոգիայի ամբիոնի վարիչ (1981 թվականից)։ Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի ամսագրի և «Ուրոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագիր, «Բուժում և ախտորոշում» հրատարակչության գիտական ղեկավար։ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի (1996), Բրազիլիայի բժշկական գիտությունների ակադեմիայի (1997), Լեհաստանի Շվեյցերի անվան բժշկության ակադեմիայի (1997), Բելառուսի բժշկական գիտությունների ակադեմիայի (1998), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի (2001) լիիրավ անդամ։ Տերնոոպոլի Ի. Յ. Գորբաչովսկու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 2-ին Ուկրաինական ԽՍՀ Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքում։ Ազգությամբ հույն է։

Սովորել է Կիևի բժշկական ինստիտուտի բժշկության ֆակուլտետում (1962)։

1970 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երեխաների ուրուլոգիական որոշակի հիվանդությունների ռադիոիզոտոպային ախտորոշման մեթոդներ», իսկ 1978 թվականին՝ դոկտորական ատենախոսություն «Ուրուլոգիական հիվանդների ֆունկուրոլոգիան և նեֆրոլոգիան հետվիրահատական շրջանում» թեմաներով։ 1966 թվականից աշխատել է Կիևի բժշկական ինստիտուտում։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Վոզիանովը գրել է ավելի քան 400 աշխատանք՝ հիմնականում ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման վերաբերյալ, այդ թվում՝ 30 մենագրություններ և դասագրքեր.

  • «Ախտորոշման ռադիոիզոտոպային մեթոդները մանկական ուրոլոգիայում» (1972),
  • «Հետազոտությունների ֆունկցիոնալ մեթոդները մանկական ուրոլոգիայում և նեֆրոլոգիայում» (1982),
  • «Կրկնվող նեֆրոլիտի վիրաբուժական բուժում» (1984),
  • «Մանկական տարիքի գործնական ուրոլոգիայի հիմունքները» (1984)
  • «Ուրոլոգիայի ատլաս-ուղեցույց» (1990),
  • «Միզապարկի և միզասեռական խուղակներ կանանց մոտ»
  • «Կլինիկական ջերմաախտորոշում» (1991),
  • «Միզապարկի հիվանդություններ երեխաների մոտ» (1992),
  • «Ուրոլոգիա» (1993),
  • «Միզապարկի քաղցկեղի նախաքաղցկեղային շրջանը և վաղ ձևերը» (1994),
  • «Կլինիկական սեքսոլոգիա և անդրոլոգիա» (1996, համահեղինակ),
  • «Սեքսոլոգիա և անդրոլոգիա» (1997),
  • «Ցիտոկիներ։ Կենսաբանական և հակաբորբոքային հատկություններ» (1998),
  • «Թերապևտիկ պրակտիկայում կենսաբանական հեղուկների միջփուլային տենսիոմետրիան և ռեոմետրիան» (2000)
  • «Ուրոլոգիայի ատլաս-ձեռնարկ» (3 հատոր, 2001),
  • «Չեռնոբիլի վթարի առողջապահական հետևանքները» (2003) և այլն։

Ալեքսանդր Վոզիանովը 15 հայտնագործությունների հեղինակ է

Պարգևներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի հերոս (օգոստոսի 21, 2000, առողջապահության և բժշկական գիտությունների զարգացման ոլորտում ուկրաինական պետությանը մատուցած նշանակալի անձնական ծառայությունների համար),
  • Պարգևատրվել է իխան Յարոսլավ Իմաստունի IV (1999) և V (1998) կարգի շքանշաններով, Ուկրաինայի նախագահի պատվավոր մրցանակով (1996 թվական),
  • Ուկրաինական ԽՍՀ և Ուկրաինայի պետական մրցանակի դափնեկիր, գիտության և տեխնիկայի բնագավառում (1986, 2001),
  • Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1986),
  • Ուկրաինայի նախագահի պատվոգիր (1996),
  • Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվոգիր (2003)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вітчизняні вчені. Почесні професори ДВНЗ «Тернопільський державний медичний університет імені І. Я. Горбачевського МОЗ України» // Майбутнє твориться сьогодні (2007—2012) [Текст] / [М. А. Андрейчин, С. М. Андрейчин, Л. С. Бабінець та ін.]. — Тернопіль : ТДМУ : Укрмедкнига, 2012. С. 8—12. — ISBN 978-966-673-191-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]