Ալեքսանդր Նիկոլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Նիկոլաև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 30, 1950(1950-10-30)
Ծննդավայր Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հուլիսի 6, 2023(2023-07-06) (72 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան

Ալեքսանդր Նիկոլաև (ռուս.՝ Алекса́ндр Алексе́евич Никола́ев, հոկտեմբերի 30, 1950(1950-10-30), Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 6, 2023(2023-07-06), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1973 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1973-1977 թվականներ՝ Վիետնամում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1981-1984 թվականներին Ֆիլիպիններում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1993-ից մինչև 1998 թվականը Բրյուսելում եղել է Եվրոպական համայնքների Ռուսասատանի Դաշնության մշտական ներկայացչության ավագ խորհրդական։
  • 1998 թվականից մինչև 1999 թվականը Կոսովոյի Հանրապետությունում եղել է ԵԱՏՄ-ը հանձնարարության վերականգնման բաժանմունքի պետ։
  • 1999-2003 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության դեպարտամենտի ավագ խորհրդական, բաժանմունքի պետ։
  • 2003 թվականից մինչև 2008 թվականը Սիմֆերոպոլում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
  • 2008-2009 թվականներին Ռուսական համագործակցությունում եղել է վարչության պետ։
  • 2010 թվականից մինչև 2011 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2012 թվականի փետրվարի 1-ից մինչև 2016 թվականի փետրվարի 10-ից Բանգլադեշում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի սեպտեմբերի 21)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2014 թվականի հունիսի 4)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 10.02.2016 № 50 «О Николаеве А.А.»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 01.02.2012 № 135 «О назначении Николаева А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Бангладеш»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 21.09.2006 № 1025 «О присвоении дипломатического ранга»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 04.06.2014 № 397 «О присвоении дипломатического ранга» Արխիվացված 2014-06-06 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]