Ալեքսանդր Հովհաննիսյան (օդաչու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Ցոլակի Հովհաննիսյան
օգոստոսի 26, 1949(1949-08-26) - օգոստոսի 1, 1990(1990-08-01) (40 տարեկան)
Ծննդավայրք. Սոկոլ
Մահվան վայրՔաշաթաղի շրջան
ԳերեզմանԵրևան
ՊաշտոնԱն-24 ինքնաթիռի 2-րդ օդաչու
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Հովհաննիսյան Ալեքսանդր Ցոլակի (օգոստոսի 26, 1949, ք. Սոկոլ (Ռուսաստանի Վոլոգդայի մարզ) - օգոստոսի 1, 1990, Քաշաթաղի շրջան), հայ օդաչու-հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կրասնի Կուտի (Սարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1972) և Կիրովոգրադի (Ուկրաինա) օդաչուական վերապատրաստման դասընթացները (1976)։ 1972-1990 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում (1978-1980 թվականներին՝ Գվինեայում)։

1988-1990 թվականներին Ան-24 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է Արցախյան ազատամարտում։

Ընդհանուր թռիչքաժամը Արցախ կազմել է 142 ժամ։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Նրա աճյունը ամփոփված է Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։