Ալեքսանդր Թավրիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թավրիզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Ավետի Թավրիզյան
Ծնվել է1912 հուլիսի 21
ԾննդավայրԲաքու
Մահացել էօգոստոսի 29, 1981(1981-08-29) (տարիքը 69)
Մահվան վայրՄոսկվա
Մասնագիտությունավիակոնստրուկտոր

Ալեքսանդր Ավետի Թավրիզյան (հուլիսի 21, 1912(1912-07-21), Բաքու, Ռուսական կայսրություն - օգոստոսի 29, 1981(1981-08-29), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ավիակոնստրուկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը։ 1956-1979 թվականներին եղել է Սուխոյի փորձնական կոնստրուկտորային բյուրոյի պետ, ապա՝ գլխավոր ճարտարագետ։ Մասնակցել է տիեզերական տեխնիկայի նոր նմուշների, հրթիռների, այդ թվում՝ «Սալյուտ» ուղեծրակայանի առաջին նմուշի ստեղծման աշխատանքներին։

Մշակել և փորձարկել է տիեզերագնացների մարզման համար վակուումային խցի փոխարեն բազմաէթիլենային «պարկի» կիրառման մեթոդը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.