Ալեքսանդր Դրենտելն
Ալեքսանդր Դրենտելն | |
---|---|
հունվարի 19 (31), 1868 - մայիսի 14, 1925 (57 տարեկան) | |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Վոլոգդայի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Պարգևներ |
Ալեքսանդր Դրենտելն (ռուս.՝ Алекса́ндр Алекса́ндрович Дрентельн, հունվարի 19 (31), 1868, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 14, 1925, Վոլոգդայի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Շքախմբի գեներալ-մայոր, Պրեոբրաժենսկի գնդի լեյբ-գվարդիայի հրամանատար, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղղափառ, Լիֆլանդիայի նահանգի տոհմական ազնվականների ընտանիքից, հետևազորի գեներալ Ալեքսանդր Ռոմանովիչ Դրենտելնի որդին։ Ավարտել է Կիևյան 1-ին գիմնազիան (1886)[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարանը։ 1890 թվականին հոժարակամ ընդունվել է Պրեոբրաժենսկի գնդի լեյբ-գվարդիա, իսկ հաջորդ տարի սպայական քննություն է հանձնել 2-րդ ռազմական Կոնստանտինովյան ուսումնարանում և դարձել նույն գնդի պոդպորուչիկ։
1902-1906 թվականներին եղել է Պրեոբրաժենսկի գնդի վաշտի հրամանատար, 1903 թվականին նշանակվել է արքայահամհարզ, 1906 թվականից հաշվառված է եղել Նորին գերազանցության Ռազմերթային ստորաբաժանումում։ 1909-1915 թվականներին եղել է Կայսերական Գլխավոր բնակարանի հանձնարարականների գծով շտաբային սպա։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, 1915 թվականի նոյեմբերի 28-ին «գերազանց ծառայության համար» ստացել է գեներալ-մայորի կոչում, նշանակվել Պրեոբրաժենսկի գնդի լեյբ-գվարդիայի հրամանատար, ընդունվելով Շքախմբի մեջ։ Պարգևատրվել է Գեորգիևյան զենքով։
Փետրվարյան հեղափոխությունից հետո զորացրվել է և 1917 թվականի ապրիլի 27-ի խնդրագրով ազատվել պաշտոնից։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մնացել է Ռուսաստանում, ապրել Վոլոգդայի նահանգում, աշխատել եկեղեցուն կից ալրաղացում։ Մահացել է 1925 թվականին թրոմբոֆլեբիտից։
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պորուչիկ (1895)
- Շտաբս-կապիտան (1900)
- Կապիտան (1903)
- Գնդապետ (1910)
- Գեներալ-մայոր (1915)
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է եղել սենատոր Ա. Ն. Պոպովի դստեր` Աննա Ալեքսանդրովնա Պոպովայի հետ (1868-?)։ Նրանց դուստրը Աննան (մահ. 1982) ամուսնացած է եղել Ն. Ս. Վոյեկովի հետ էմիգրացիայում, Բրյուսելում և զբաղվել է բարեգործությամբ։ Նա թագուհու կենդանի մնացած վերջին պալատական ազնվականական օրիորդներից է[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1899)
- Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1904)
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1906)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1909)
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1912)
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (06.12.1914)
- Գեորգիևյան զենք (04.03.1917)
Արտասահմանյան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիկտորիական Արքայական շքանշան, պատվավոր հրամանատար (1908)[3]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Клепов М. Ю. Офицеры - Георгиевские кавалеры Первой мировой войны. - М.։ «Минувшее», 2015.
- Биография на сайте «Русская императорская армия» Արխիվացված 2011-12-10 Wayback Machine
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Столетие Киевской Первой гимназии: Т. 1. — Киев, 1911. — С. 335.
- ↑ Незабытые могилы. Российское зарубежье: некрологи 1917—1997 в 6 томах. Том 1. А—В. — М.: «Пашков дом», 1999. — С. 106.
- ↑ The Edinburgh Gazette, June 19, 1908 lk. 663 Արխիվացված 2011-12-16 Wayback Machine
- Հունվարի 31 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Մայիսի 14 մահեր
- 1925 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Գեներալ-մայորներ