Ալեքսանդր Գերցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գերցիկ
օգոստոսի 31, 1857(1857-08-31) - հունվարի 31, 1916(1916-01-31) (58 տարեկան)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)
Պարգևներ

Ալեքսանդր Գերցիկ (ռուս.՝ Александр Антонович Герцык,օգոստոսի 31, 1857(1857-08-31), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 31, 1916(1916-01-31), Պետրոգրադ, Ռուսական կայսրություն), ռուս զորապետ գեներալ-լեյտենանտ, 1-ին գվարդիական հետևակային դիվիզիայի պետ, Ռուս-թուրքական և Առաջին համաշխարհային պատերազմների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գերցիկը ծնվել է 1857 թվականին Սանկտ Պետերբուրգում` ռազմական ինժեներ, գեներալ-մայոր Անտոն Կազիմիրովիչ Գերցիկի ընտանիքում։ 1875 թվականին Սանկտ-Պետերբուրգի ռազմական գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է 2-րդ ռազմական Կոնստանտինովյան ուսումնարան։ 1877 թվականին ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո ստացել է պրապորշչիկի կոչում և գործուղվել 16-րդ առանձնակի հրաձգային գումարտակ։ Եղել է Ռուս-թուրքական պատերազմի մասնակից։ Պատերազմում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի մեդալով` «Քաջության համար» գրառմամբ։ Գերազանց ծառայության համար ստացել է պոդպորուչիկի կոչում։ 1879 թվականին քաջության համար պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով սրերով և ժապավեններով և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով սրերով և ժապավեններով։

1882 թվականին ստացել է պորուչիկի, 1884 թվականին՝ շտաբս-կապիտանի կոչումներ։ 1887 թվականին նշանակվել է կրտսեր սպա Պավլովյան ռազմական ուսումնարանում։ 1889 թվականին ստացել է կապիտանի կոչում, նույն տարում վերանվանվելով գվարդիայի շտաբս-կապիտան, 1892 թվականին՝ գվարդիայի կապիտան։ 1898 թվականին ստացել է փոխգնդապետի աստիճան և նշանակվել Պավլովյան ռազմական ուսումնարանի գումարտակի հրամանատար։ 1898 թվականին ստացել է գնդապետի կոչում։ 1902 թվականին նշանակվել է 52-րդ հետևակային Վիլենյան գնդի հրամանատար, 1906 թվականին՝ Պավլովյան լեյբ-գվարդիայի գնդի հրամանատար։ 1906 թվականին գերազանց ծառայության համար ստացել է գեներալ-մայորի կոչում։

1908 թվականից եղել է 1-ին գվարդիական հետևակային դիվիզիայի 2-րդ բրիգադի հրամանատար։ 1914 թվականից 80-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար։ Մեծ պատերազմից առաջ եղել է ավտոմատ հրացանի նախգծման հանձնաժողովի նախագահը։ 1915 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և նշանակվել 1-ին գվարդիական հետևակային դիվիզիայի հրամանատար, նույն թվականին «Թշնամու դեմ պայքարում աչքի ընկնելու համար» պարգևատրվել է Սուրբ Աննայի 1-ին աստիճանի սրերով շքանշանով։

Մահացել է 1916 թվականի հունվարի 31-ին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան «Քաջության համար» գրառմամբ (1877)
  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (1879)
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (1879)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1886)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1890)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1893)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1899)
  • Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (1910)
  • Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան սրերով (1915)
  • Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (1915)
  • Սպիտակ արծվի շքանշան սրերով (1915)

Արտասահմանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիական Պատվո Լեգեոնի ասպետական խաչ (1897)
  • Ռումինական աստղի շքանշանի Կոմանդորյան խաչ (1899)
  • Սուրբ Մավրիկիայի և Լազարի իտալական շքանշանի Կոմանդորյան խաչ (1903)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Русская армия в Великой войне: Картотека проекта: Герцык Николай Антонович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]