Ալեքսանդրի սյուն (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրի սյուն
Ալեքսանդրի սյունը Դոնի Ռոստովում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետՆիկոլայ Դուրբախ
Ստեղծում1894
Բարձրություն11 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՌոստովի մարզ
Նյութgranite?
Ներկա վիճակԿանգուն
 Column of Alexander II (Rostov-on-Don) Վիքիպահեստում

Ալեքսանդրի սյուն[1] (ռուս.` Александровская колонна), հուշարձան, որը գտնվում է Դոնի Ռոստովի Վիտյա Չերևիչկինի անվան մանկական զբոսայգում։ Հուշարձանը բացվել է 1894 թվականին Նոր Նախիջևանում (1928 թվականին Նոր Նախիջևանը միացվել է Դոնի Ռոստովին)։ Ալեքսանդրի սյունը համարվում է քաղաքի մինչհեղափոխական միակ հուշարձանը[2]։ Սյունն ունի տեղական նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունը 1907 թվականին

Ալեքսանդրի սյան հանդիսավոր բացումը կայացել է 1894 թվականի սեպտեմբերի 18-ին (այդ օրը բացվել է նաև Եկատերինա Երկրորդի հուշարձանը)[3]։ Հուշարձանը նվիրված է Ալեքսանդր Երկրորդի գահակալման 25-ամյակին։ Հենց այդ պատճառով էլ սյունը ստացել է «Ալեքսանդրի» անվանումը։

Հուշարձանը իրենից ներկայացնում է 11 մետրանոց սյուն, որը պատրաստված է գրանիտի մեկ ամբողջական ապառաժից` Ռուսաստանի գերբով պսակված։ Սյունը կանգնեցված է քառակուսի պատվանդանի վրա։ Հուշարձանի զբաղեցրած տարածքը շրջափակված է շղթայակապ պատնեշով։ Հուշարձանի հեղինակը համարվում է նորնախիջանցի հայտնի ճարտարապետ Նիկոլայ Դուրբախը։ Սյունը պատրաստվել է Ս.Ա. Տոնիտոյի անվան արհեստանոցում։ Մինչև տեղադրվելը հուշարձանը կրում էր «Ալեքսանդր Երկրորդի հուշարձան` նորնախիջևանցի հայերի կողմից» անվանումը։

Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո հուշարձանը չի հանվել։ Ապամոնտաժվել են միայն պատվանդանի հուշատախտակները և վերևում գտնվող երկգլխանի արծիվը։ 1994 թվականի վերանորոգման ընթացքում սյան վրա կրկին տեղադրվել են երկգլխանի արծիվ և պատվանդանի հուշատախտակներ, որոնց վրա գրված էին, «Հուշարձանը նվիրված է Ալեքսանդր Երկրորդի գահակալման 25-ամյակին» և «Նորնախիջևանցի հայերի կողմից. 25.09.1894»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  2. Геращенко, Антон (2002 թ․ հունվարի 1). Ростов-папа: роман-хроника о временах застоя, перестройки и смуты (ռուսերեն). Жинго.
  3. «Памятники Нахичевани (Листая старые архивы)». rostovbereg.ru. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия старого Ростова и Нахичевани-на-Дону. — Р-н-Д, 1993. — Т. 1. — С. 39.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]