Ալեժու Գարսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեժու Գարսիա
Ծնվել է15-րդ դար
ԾննդավայրՊորտուգալիայի թագավորություն
Մահացել է1525
Մահվան վայրSan Pedro de Ycuamandiyú, Պարագվայ
Քաղաքացիություն Պորտուգալիայի թագավորություն
Մայրենի լեզուպորտուգալերեն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող

Ալեժու Գարսիա (պորտ.՝ Aleixo Garcia, 15-րդ դար, Պորտուգալիայի թագավորություն - 1525, San Pedro de Ycuamandiyú, Պարագվայ), պորտուգալացի կոնկիստադոր և ճանապարհորդ։ Հետազոտել է ժամանակակից Պարագվայի և Բոլիվիայի, ինչպես նաև Լա Պլատի գետաբերանը, ծառայել է իսպանական թագավորական ընտանիքին։

Ալեժու Գարսիան դրել է դեպի Հարավային Ամերիկա ցամաքային արշավների սկիզբը։ 1524-1525 թվականներին նա բացահայտել է Բրազիլական սարահարթի և Լապլատյան դաշտավայրի մի մասը, ինչպես նաև Գրան Չակոյի հարթավայրը և Բոլիվական բարձրավանդակը։ Ինչպես նաև նա եղել է առաջին եվրոպացին, ով ոտք է դրել Ինկերի Թագավորություն 1525 թվականին։

Գարսիայի գործունեութունը Հարավային Ամերիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիացի Ալեժու Գարսիան լեգենդար Սպիտակ թագավորի հարստությունների փնտրման պատմության առաջին հերոսն է` մոտ 1523 թվականին նշանակվել է Հարավային Ամերիկայի ափերին կատարվող հետազոտությունների առաջնորդ։ Նա եղել է Խուան Դիաս դե Սոլիս նավատորմի անձնակազմի կենդանի մնացած 18 անդամներից մեկը։ Նա ընկերական հարաբերություններ է հաստատել հնդկացի գուարանիների հետ և ուսումնասիրել նրանց լեզուն։ Նրանց շուրթերից էլ լսել է Սպիտակ թագավորի երկրի գոյության մասին, որը գտնվում է հեռավոր արևելքում` սարերում։ Ըստ հնդկացիների պատմածի` այդ տարածքները հարուստ էին արծաթով և հնարավոր էր, որ նաև ոսկով։ Ակնհայտ էր, որ Սպիտակ արքայի թագավորությունն իրականում ինկերի թագավորությունն է, քանի որ այդ թագավորը սպիտակ թիկնոց էր գցում, ինչը բնորոշ էր ինկի թագավորներին։

Գարսիան, ըստ ավանդության, որոշել է տիրանալ հարուստ երկրի գանձերին։ Նա 1524 թվականին գլխավորեց երկու հազար գուարանների մի խումբ։ Գարսիան անցավ Սերա դու Մարը և Սերա Ժերալը` Բրազիլական սարահարթի հարավարևելյան ծայրամասը և, հարավ անցնելով Պարանայի ձախ վտակով` Իգուասու գետով, դուրս է եկել դրա ափը` այդպիսով բացահայտելով համանուն հսկա ջրվեժը։ Այնուհետև Գարսիան բարձրացել է իր համար բաց Պարանու և Պարագվայ գետերը, առաջին անգամ անցել է լապլատյան հարթավայրի կենտրոնական մասը, Գրան Չակոյի ավազակավային հարթավայրը և հայտնվել Անդերի նախալեռներում` Չուկի Սակա շրջանում։ Հարավային Ամերիկայի լրիվ անհայտ տարածություններով նրա երթուղու երկարությունը կազմում էր 2 հազար կմ։

Գարսիայի բանակը թալանել է ինկերի մի շարք քաղաքներ և գյուղեր, վերացրել ինկերի մի քանի փոքր ջոկատներ, սակայն նահանջել է` վերցնելով մեծ հարստություն։ 1525 թվականի վերջին Գարսիան` Հարավային Ամերիկա աշխարհամասի ներքին շրջանների առաջին հետազոտողը, սպանվել է Պարագվայի ափերին հնդկացիների կողմից։ Նրանք խնայել են միայն Գարսիայի տղային[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A. J. R. Russell-Wood (1998 թ․ հուլիսի 8). The Portuguese Empire, 1415-1808: A World on the Move. JHU Press. էջ 14. ISBN 978-0-8018-5955-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]