Ալբիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբիոնը Եվրոպայի քարտեզին

Ալբիոն (Albion, կելտական ծագմամբ բառ), Բրիտանական կղզիների հնագույն անվանումը, որը հայտնի էր դեռևս հին հույների մոտ։ Առավել հաճախ կիրառվել է Պտղոմեոս Կլավդիոսի աշխատություններում։ Ներկայումս բառը կիրառվում է՝ որպես Անգլիայի ածական։ Ռուս գրականության մեջ հաճախ կիրառվում է «դաժան Ալբիոն» տերմինը, որը բնորոշում է Մեծ Բրիտանիայի երկակի քաղաքականությունը և դիվանագիտությունը։ Եվ շատ հաճախ «Ալբիոն» ասելով՝ մենք ի նկատի ունենք հենց Մեծ Բրիտանիան։ Գործածվում է նաև «Ամպամած Ալբիոն» տերմինը, որը բնորոշում է Բրիտանիայի անձրևոտ կլիման։

1rightarrow.png  Տես նաև Դուվրի սպիտակ ժայռեր