Ալազան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալազան, գետ Վրաստանում և Ադրբեջանում (մասամբ հոսում է երկու հանրապետությունների սահմանով), Կուրի ձախ վտակը (թափվում է Մինգեչաուրի ջրամբարը)։ Սկիզբ է առնում Մեծ Կովկասի հարավային լանջերից։ Երկարությունը 351 կմ է։
Անվանումը [խմբագրել]
Անվանումը վրացերեն է. բառացի նշանակում է «խոնավ վայր» (ալա «խոնավ», զանի «վայր»)։ Հայկական աղբյուրներում հիշատակվում է Աղուան անունով։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 13։