Աիդա Զյաբլիկովա
Աիդա Զյաբլիկովա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 16, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | ռեժիսոր և մուլտիպլիկատոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0959085 |
Աիդա Պետրովնա Զյաբլիկովա (ռուս.՝ Аида Петровна Зябликова, մարտի 16, 1940, Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2014)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աիդա Զյաբլիկովան ծնվել է 1940 թվականի մարտի 16-ին։ 1958-1963 թվականներին սովորել է Յարոսլավլի գեղարվեստի ուսումնարանում[2]։ Նկարչություն է դասավանդել Գեղարվեստի դպրոցում (1963-1967), ՎԳԻԿ-ում՝ նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում (1967-1973)։
Աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում (1971-1974), իսկ հետո «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիայում և «Էկրան» ստեղծագործական միությունում։ Աշխատել է նկարիչներ Գենադի Սմոլյանովի, Աննա Պոտրյասաևայի, Օլգա Տիտովայի և այլոց հետ։
Էկրանավորել է Տատյանա Ալեքսանդրովայի «Տնային ոգի Կուզյան» (ռուս.՝ «Домовёнок Кузя», 4 ֆիլմ, 1984-1987) հեքիաթները՝ ըստ Մարինա Վիշնևեցկայայի և Վալենտին Բերեստովայի սցենարի[2]։
Աշխատել է նաև «Քրիսթմաս Ֆիլմզ» ստուդիայում (1993-2002), իսկ հետո՝ «Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիա» ձեռնարկությունում։
Մասնակցել է Մեծ Բրիտանիայի հեռուստատեսության պատվերով իրականացված «Շեքսպիրն անիմացիայում», «Աստվածաշունչն անիմացիայում» նախագծերին[2]։
2003 թվականին սկսել է դասավանդել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ Նկարահանվել է «Տիկնիկները մարդկանց աշխարհում» (ռուս.՝ «Куклы в мире людей») վավերագրական հեռուստաֆիլմում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մումի տրոլլն ու գիսաստղը» (ֆիլմ առաջին) (1978)
- «Մումի տրոլլը և մյուսները» (1978)
- «Ակաիրո» (1980)
- «Կար-չկար Սաուշկինը 1» (1981)
- «Կար-չկար Սաուշկինը 3» (1982)
- «Հետախուզումն իրականացնում են գնդիկ բոքոնիկները։ Ֆիլմ 1»(1983)
- «Հետախուզումն իրականացնում են գնդիկ բոքոնիկները։ Դարի առևանգում» (1983)
- «Երեք արջ» (1984)
- «Տնային ոգի Կուզյան։ Տուն Կուզկայի համար »1984)
- «Պետք չէ շտապել»(1985)
- «Տնային ոգի Կուզյան։ Տնային ոգու արկածները» (1985)
- «Տնային ոգի Կուզյան։ Հեքիաթ Նատաշայի համար» (1986)
- «ԿՈԱՊՊ։ Կանաչ կղզու գաղտնիքը»( 1986)
- «Տնային ոգի Կուզյան։ Տնային ոգու վերադարձը »(1987)
- «Պատմեք մի հեքիաթ։ Բժիշկ 1» (1988)
- «Պատմեք մի հեքիաթ։ Բժիշկ 2» (1988)
- «Պատմեք մի հեքիաթ։ Բժիշկ 3» (1988)
- «Գրպանահատ» (1990)
- «Բոբբերների երկրում 1։ Հոմունկուլոս» (1991)
- «Բոբբերների երկրում 2։ Ճաշ պարոն Գրիզլիի հետ» (1993)
- «Անսանձի սանձահարումը», «Շեքսպիր։ Մեծ կատակերգություններ և ողբերգություններ» շարք (1993)
- «Իոսիֆ» (1996)
- «Քենթերբերիի պատմվածքներ» (2000)
- «Հեմի և Հոֆի աշխարհը»(2002)
- «Նապաստակ կաղամբի բանջարանոցից» (2006)
- «Ճաշացանկ» (2007)
Վավերագրական ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աիդա Զյաբլիկովան նկարահանվել է վավերագրական սերիալում.
- 2007 – «Հրաշքների ֆաբրիկա» (ռուս.՝ «Фабрика чудес»)[3]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990 «Գրպանահատ».
- Պոստ Մանտրի միջազգային կինոփառատոնի մրցանակ, 1991
- «Крок» I փառատոնի մրցանակ, 1991
- 1996 «Իոսիֆ» – Ամալֆիի միջազգային փառատոնի «Արծաթե Պուլչինելլո» մրցանակ ռեժիսուրայի համար, 1997
- 2000 «Քենթերբերիի պատմվածքներ»
- 2007 «Նապաստակը կաղամբի բանջարանոցից»
- 2008 «Ճաշացանկ» – «Ֆորտունա» մրցանակ Սուզդալ-2008 փառատոնում[8]
- 2012 — Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության շնորհակալագիր – ռուսական անիմացիայում ունեցած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի առթիվ[9]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации от 14 августа 2014 года № 568 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ 2,0 2,1 2,2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Премьерный показ сериала «Фабрика чудес».30.03.2007
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 280—281. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ Победители фестиваля в «Орлёнке» в номинации «Анимация». 7.08.2007
- ↑ «Золотая рыбка» раздала призы. 6.09.2007
- ↑ Призы «Верного сердца».29.10.2007
- ↑ Итоги ОРФАК Суздаль-2008
- ↑ Приказ Министерства культуры Российской Федерации от 16 января 2012 года
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|