Ազատ Թորոսյան
Ազատ Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1941 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 14, 2023 (81 տարեկան) |
Մահվան վայր | Վիտեբսկ, Բելառուս |
Քաղաքացիություն | Բելառուս և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ և արվեստագետ |
Ժանր | քանդակագործություն |
Անդամակցություն | Բելառուսի նկարիչների միություն |
Azat Torosyan Վիքիպահեստում |
Ազատ Նիկողոսի Թորոսյան (դեկտեմբերի 19, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 14, 2023, Վիտեբսկ, Բելառուս), ազգությամբ հայ խորհրդային և բելառուսական քանդակագործ, գրաֆիկ, Բելառուսի նկարիչների միության անդամ[1][2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատ Թորոսյանը ծնվել է Երևանում։ Հայրը՝ մասնագիտությամբ աղյուսագործ Նիկողոսը, որդու ծնվելուց հետո մեկնել է ռազմաճակատ[1][4]։
1963 թվականին Թորոսյանն ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև 1963-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, իսկ 1969 թվականին՝ Լենինգրադի Վ․ Ի․ Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում[1][2][5]։
1969 թվականի դեկտեմբերի 30-ին աշխատանքի բաշխումով նա ժամանել է Վիտեբսկ, որտեղ էլ ապրում է մինչ օրս։ Վիտեբսկում Ազատ Թորոսյանն ընտանիք է կազմել․ այնտեղ ծնվել և մեծացել են նրա երեք երեխաները՝ որդին[6] և երկու դուստրերը[1][5]։
Ազատ Թորոսյանը Բելառուսի նկարիչների միության անդամ է 1972 թվականից[3]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատ Թորոսյանը 1970 թվականից մասնակցում է գեղարվեստական ցուցահանդեսների։ Ստեղծագործում է մոնումենտալ, ճարտարապետադեկորատիվ և հաստոցային պլաստիկայի բնագավառում՝ ստեղծելով հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ, ռելիեֆներ, մանրաչափ պլաստիկա, գրաֆիկա[2][3][5]։
- Լիոզնոյի շրջանի Օսիպենկի գյուղի մոտ գտնվող Խորհրդային Միության հերոս Լեոնիդ Տիխմյանովի անվան բարձունքում գտնվող հուշարձան (1970-1973, ճարտարապետ Զ. Օզերովայի հետ համատեղ)[7],
- «Բժշկություն» դեկորատիվ-գեղարվեստական կոմպոզիցիա Նավապոլացկի պոլիկլինիկայի շենքի ճակատին (1975, համահեղինակ՝ Բ. Կուզմիչով),
- «Տիեզերք» դեկորատիվ ռելիեֆ Նավապոլացկի «Կոսմոս» կինոթատրոնի ճակատին (1975-1977),
- «Հին Վիտեբսկ» դեկորատիվ ռելիեֆ Վիտեբսկի «Վիտեբսկ» հյուրանոցի վրա (1975-1977),
- «Մուսա» քանդակ Վիտեբսկի «Մաստացտվա» գործարանի առջև՝ «Պրավդա» թերթի փողոցում (1975-1977)[5],
- «Բժշկություն» կոմպոզիցիա Վիտեբսկի պոլիկլինիկայի շենքի ճակատին (1979),
- քանդակագործական երկու խմբեր Վիտեբսկի Հաղթանակի հրապարակում (1979-1985)[5],
- Խորհրդային Միության հերոսների բրոնզե կիսանդրիների շարք Բեշենկովիչի գյուղի թանգարանի համար (1980-ական թվականներ),
- շատրվաններով «Երեք գետերի՝ Վիտբայի, Լուչոսայի, Դվինայի միախառնումը» քանդակագործական կոմպոզիցիա Վիտեբսկի Լենինի փողոցում (1985-1991)[5],
- Խորհրդային Միության հերոս Ֆեոդոր Բլոխինի հուշատախտակ և բարձրաքանդակ Վիտեբսկի համանուն կամրջի վրա (1992-1995)[5],
- Հայտնի կոմպոզիտորների 15 քանդակային դիմանկարներ Վիտեբսկի երաժշտական ուսումնարանում (1994-1997),
- «Լիրա» քանդակ Լիոզնո գյուղի երաժշտական դպրոցի մոտ (1994-1997),
- «Մայրություն» քանդակներ Վիտեբսկի բժշկական համալսարանի նախասրահում (2000-2001),
- «Բժշկության Հիգեա աստվածուհի» շատրվան Վիտեբսկի բժշկական համալսարանի մոտ (2006)[8],
- Վիտեբսկի շրջանի Կոպտի գյուղի հուշահամալիրում Հայրենական մեծ պատերազմում զոհված թաթարստանցի զինվորների հիշատակը հավերժացնող հուշանշան (2009),
- Վիտեբսկի շրջանի Բաբինիչի գյուղում 825-րդ գումարտակի անհայտ զինվորի հուշասյուն (2009),
- Նովոլուկոմլ քաղաքում ինտերնացիոնալիստ զինվորների հուշանշան (2009),
- Մարկ Շագալի կիսանդրի Լիոզնոյում[9],
- Ծառայությունը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող նշան Վիտեբսկի Ֆրունզեի պողոտայում գտնվող մարզային գործկոմի ներքին գործերի վարչության շենքի մոտ[5]
- Խորհրդային Միության հերոսներ Լ. Մ. Դովատորի, Պ. Մ. Ռոմանովի, Կ. Ա. Աբազովսկու, Մ. Ն. Տկաչենկոյի, Ի. Ի. Ստրոչկոյի, Մ. Ա. Վիսոգորեցի կիսանդրիներ,
- «Հանդիպում» քանդակային կոմպոզիցիա Վիտեբսկի երկաթուղային կայարանի առաջին կառամատույցում (Ալեքսանդր Գվոզդիկովի հետ համահեղինակությամբ)[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Свое 80-летие отмечает автор знаменитых скульптурных групп на площади Победы в Витебске
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Торосян, Азат Никогосович
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Торосян Азат Никогосович. Биография
- ↑ Память народа 1941—1945 // Погосян Никогос Асатурович
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Азат Торосян: «Хочу сделать городу подарок»
- ↑ Торосян Тигран Азатович
- ↑ Мемориальный комплекс «Тихмяновская высота» (Лиозненский район)
- ↑ Витебск - Фонтан «Гигея - богиня медицины» возле ВГМУ
- ↑ Похолкина Ю. В Лиозно открыт бюст Марку Шагалу
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Азат Тарасян // Саюз творцаў [Выяўленчы матэрыял] — A Union of creators : фотаальбом / уклад. і аўт. тэксту М. Цыбульскі ; аўт. уступ. У. Андрэйчанка; фат. В. Балоціна, М. Цыбульскага. — Мн. : Беларусь, 2005. — С. 123. — На беларус. і англ. мовах.
- Тарасян Азат Нікагосавіч // Беларускі саюз мастакоў : 1938—1998 : энцыкл. даведнік / аўт.-склад. Б. А. Крэпак [і інш.]. — Мн. : ВТАА «Кавалер Паблішэрс», 1998. — С. 545. — На беларус. і англ. мовах.
- Цыбульский М. Л. Торосян Азат Никогосович / М. Л. Цыбульский // Регионы Беларуси : энцикл. : в 7 т. / редкол.: Т. В. Белова (гл. ред.) [и др.]. — Мн. : Беларус. Энцыкл. імя П. Броўкі, 2011. — Т. 2 : Витебская область. Кн. 2. — С. 522—523.
- Котович Т. В. Скульптура. Объекты. Витебск // Азат Торосян стр. 7-23