Աելետ Շաքեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աելետ Շաքեդ
եբրայերեն՝ איילת שקד
Դիմանկար
Ծնվել էմայիսի 7, 1976(1976-05-07)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել[1]
Քաղաքացիություն Իսրայել
Կրոնհուդայականություն
ԿրթությունԹել Ավիվի համալսարան
Ազդվել էԱյն Ռանդ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, համակարգչային գիտնական և ճարտարագետ
Զբաղեցրած պաշտոններՔնեսեթի պատգամավոր, Իսրայելի արդարադատության նախարարություն, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Minister of the Interior of Israel?
ԿուսակցությունThe Jewish Home?, New Right?, Լիկուդ և Yamina?
ԱնդամությունMy Israel?
 Ayelet Shaked Վիքիպահեստում

Աելետ Շաքեդ (եբրայերեն՝ ‏איילת שקד‏‎‎, մայիսի 7, 1976(1976-05-07)[1], Թել Ավիվ, Իսրայել[1]), իսրայելցի քաղաքական գործիչ, Քնեսեթի պատգամավոր «Հրեական տուն» կուսակցությունից։ Նախկինում եղել է արդարադատության նախարար Իսրայելի 34-րդ կառավարությունում։

Աելետ Շաքեդը (օրիորդական ազգանունը` Բեն Շաուլ) ծնվել է մայիսի 7-ին, Թել Ավիվում։ Նրա մայրը դպրոցում ուսուցչուհի է եղել, հայրը` հաշվապահ։ Ծառայել է Իսրայելի բանակում որպես դաստիարակչական աշխատանքներով հրահանգիչ Գոլանի հետևակային բրիգադում։ Ավարտել է Թել Ավիվի համալսարանը` բակալավրի աստիճանով էլեկտրոնիկայի և համակարգչային գիտության ոլորտում։ Ծրագրավորող է աշխատել, այնուհետև` Texas Instruments ընկերության մասնաբաժնի մարքեթինգի մենեջեր։

2006 թվականին քաղաքական գործունեությամբ է զբաղվել, 2006-ից 2008 թվականներին ղեկավարել է Բենյամին Նեթանյահուի գրասենյակը, որն այն ժամանակ եղել է ընդդիմության առաջնորդ։ 2012 թվականի հունվարին ընտրվել է Լիկուդի կենտրոնական կոմիտեում, բայց արդեն հունիս ամսում մտել է «Հրեական տուն» կուսակցության կազմի մեջ։ 2013 թվականի հունվարին 19-րդ գումարման ժամանակ ընտրվել է Քնեսեթի պատգամավոր, իսկ 2015 թվականի մարտին վերընտրվել է 20-րդ գումարման Քնեսեթում։ 2015 թվականի մայիսի 14-ին ընտրվել է Իսրայելի արդարադատության նախարար։ Մտել է Հա-Յամին հա-Հանդաշ ընտրական ցուցակի կազմի մեջ 2019 թվականի ընտրություններում։ Դաշինքը չի հաղթահարել ընտրական արգելքը։

Զբաղեցնում է քաղաքական առաջատար դիրքեր։ 2011 թվականից արշավ է կազմակերպել Աֆրիկայից դեպի Իսրայել անօրինական ներգաղթի դեմ, քննադատել է համազգային զորաբանակային Գալեյ Ցախալ ռադիոն` «ձախականության համար»։

Աիլետ Շաքեդը ամուսնացած է Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերի օդաչուի հետ, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աելետ Շաքեդ» հոդվածին։