Ադամ դե Կոստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամ դե Կոստեր
Ծնվել է1586[1][2][3][…]
ԾննդավայրՄեխելեն, Բելգիա[4]
Վախճանվել էմայիսի 4, 1643(1643-05-04)[4] կամ 1643[5]
Մահվան վայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4]
ՔաղաքացիությունՀաբսբուրգյան Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ
Ոճբարոկկո
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
 Adam de Coster Վիքիպահեստում

Ադամ դե Կոստեր (հոլ.՝ Adam de Coster, 1586[1][2][3][…], Մեխելեն, Բելգիա[4] - մայիսի 4, 1643(1643-05-04)[4] կամ 1643[5], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4]), բարոկկո դարաշրջանի հոլանդացի նկարիչ Հարավային Նիդերլանդներից։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ դե Կոստերի կենսագրության մասին տեղեկությունները բավականին աղքատիկ են։ Նկարիչը ծնվել է 1586 թվականին Մեխելենում։ Նրա ծնողները Կլարա վան դեր Բորխն էր ու Յան դե Կոստերը։

Կրթության մասին հավաստի աղբյուրներ չեն պահպանվել։ Պահպանվել են որոշ ստեղծագործություններ, որոնցում պատկերված են իտալական բարձրաշխարհիկ ընտանիքի անդամներ. այդ ամենից արվեստի պատմաբանները հանգել են այն եզրակացության, որ նկարիչը ապրել և ստեղծագործել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իտալիայում գտնվելը ապացուցվել է Ադամ դե Կոստերի նկարներում հանդես եկած կարավաջոյականությամբ ու տենեբրիզմով, որոնք ստեղծվել են Իտալիայում։ Պահպանվել է նաև մի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ նկարիչը Հռոմ է այցելել 1635 թվականին։ Հայտնի է, որ Կոստերը Իտալիայում ունեցել է հարազատներ, ովքեր որպես նկարիչներ ապրել ու ստեղծագործել են այդ երկրում։

Որոշակի ժամանակաշրջանում Ադամ դե Կոստերը աշխատել է Անտվերպենում, որտեղ նրա նկարները մեծ ճանաչում ունեին։ Նկարիչի համբավի մասին կարելի է իմանալ այն փաստից, որ վերջինիս դիմանկարը տեղ էր գտել «Իկոնոգրաֆիայում», որի եղինակը հոլանդացի նկարիչ Անտոնիս վան Դեյքն էր։ Այդ դիմանկարի տակ գրված էր «Մեխելենի գիշերների ստեղծող» (լատին․՝ Pictor Noctium Mechliniensis)[6], որը փաստում էր նկարչի տենեբրիզմին հարելու մասին։

Գեղարվեստական լուծումները բավականին նման են ֆրանսիացի նկարիչ Ժորժ դե Լատուրի և ուտրեխտցի նկարիչ Գերիտա վան Հոնտհորսթի վաղ շրջանի ոճերին։

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երեք երգիչներ»
  • «Պետրոս առաքյալի ուրացումը»
  • «Անհայտը մոմով»
  • «Երկու քանդակագործները երեկոյան»
  • «Խաղաքարտ խաղացողները»
  • «Տրիկ-տրակ խաղացողները»
  • «Հուդիթն ու ծառան Օլոֆերնի գլխի հետ»
  • «Սուրբ Ֆրանցիսկ Ասիզկացու աղոթքը և վանական Լեոն»

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 KulturNav — 2015.
  2. 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
  3. 3,0 3,1 Athenaeum
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Adam de Coster (նիդերլ.) — 2017.
  5. 5,0 5,1 5,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. Icones Principum Virorum / Adam de Coster: Репродукция и описание на сайте Британского музея(անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Benedict Nicolson, "Candlelight Pictures from the South Netherlands," in The Burlington Magazine, Vol. 108, No. 758. (May 1966), pp. 252–256.
  • Benedict Nicolson, "Notes on Adam de Coster," in The Burlington Magazine, Vol. 103, No. 698. (May 1961), pp. 185–186+188-189.
  • Hans Vlieghe (1998). Flemish Art and Architecture, 1585-1700. Pelican history of art. New Haven: Yale University Press. ISBN 0-300-07038-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ դե Կոստեր» հոդվածին։