Ագրխոտուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագրխոտուկ
Agrostis canina-ի ծաղկաբույլը,[1] ագրխոտուկ ցեղի տիպիկ ներկայացուցիչը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Հացածաղկավորներ
Ընտանիք Հացազգիներ
Ցեղ Ագրխոտուկ
Լատիներեն անվանում
Agrostis L., nom. cons.[2]
Հոմանիշներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 40389
NCBI 15297

Ագրխոտուկ (լատ.՝ Agrostis), խորխոնջ, դաշտախոտուկ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում 7 տեսակ, ագրխոտուկ կարմիր (a. rubra), ագրխոտուկ հսկա (a. gigantae) և այլն։ Տարածված է բոլոր մարզերի խոնավ մարգագետիններում, ճահիճներում, ջրամբարների և գետերի ափերին։

Ցողունն ուղղաձիգ է, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները տափակ են, անհարթ։ Ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ մանր, ծաղիկները՝ երկսեռ։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը հատիկ է։ Կերաբույս է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png