Հուրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուրան (Panicula), բարդ ծաղկաբուղ, որի գլխավոր առանցքի տարբեր բարձրությունների վրա զարգանում են կողմնային ճյուղերը, որոնք իրենց հերթին ճյուղավորվում և կրում են ծաղիկներ կամ փոքրիկ ծաղկաբույլեր (օրինակ, հացազգիների հասկիկները, բարդածաղկավորների զամբյուղները և այլն)։ ճյուղերը կարող են լինել գլխավոր առանցքին սեղմված (սեղմված կամ ուղձային հուրան) կամ դրանից հեռու (ցրված հուրան)։ Կարճ ճյուղերով սեղմված հուրան, որը նման է հացազգիների հասկին (եգիպտացորեն, Տիմոֆեևի խոտ և այլն), կոչվում է հասկափունջ (փետրափունջ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png