Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀունիսի 4
Կայքun.org/en/observances/child-victim-day

Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր (ՄԱԿ-ի այլ լեզուներով|՝ անգլ.՝ International Day of Innocent Children Victims of Aggression, ֆր.՝  Journée internationale des enfants victimes innocentes de l’agression, իսպ.՝ Día internacional de los Niños Víctimas Inocentes de Agresión, արաբ․՝ اليوم الدولي لضحايا العدوان من الأطفال الأبرياء‎‎, չինարեն՝ 受侵略戕害的无辜儿童国际日)  նշվում է ամեն տարի հունիսի 4-ին՝ սկսած 1983 թվականից։

1982 թվականի օգոստոսի 19-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 31-րդ նստաշրջանի նորացված 7-րդ արտակարգ նստաշրջանի ժամանակ[1], ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Պաղեստինի հարցի վերաբերյալ, «մտահոգ լինելով Իսրայելի ագրեսիայի զոհ հանդիսացող մեծաթիվ պաղեստինցի և լիբանանցի անմեղ երեխաների ճակատագրով», հռչակել է, որպեսզի յուրաքանչյուր տարվա հունիսի 4-ը նշվի որպես ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր[2]։

Օրը նշվում է ՝ ի հիշատակ իսրայելական ավիացիայի Լիբանանի՝ Բեյրութի բնակելի տարածքների վրա հարձակման, որը տեղի է ունեցել 1982 թվականի հունիսի 4-ին, ինչի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ, որոնց մեջ եղել են երեխաներ։

Հարձակման պատճառը դարձել է Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպան Շլոմո Արգովի վրա կատարված մահափորձը ահաբեկչական կազմակերպության՝ Աբու Նիդալի կողմից՝ 1982 թվականի հունիսի 3-ի լույս 4-ին, ինչը հանգեցրել է 1982 թվականի Լիբանանյան պատերազմին[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. сессия возобновлена после обращения постоянного представителя Кувейта — Письмо Постоянного представителя Кувейта при ООН от 20 апреля 1982 года на имя Генерального секретаря Արխիվացված 2014-06-06 Wayback Machine (выбрать язык)
  2. Официальная страница дня на сайте ООН
  3. «June 4, 1982 // Lebanese Civil War 1982» (անգլերեն). liberty05.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  4. Lawrence Joffe Shlomo Argov. Israeli diplomat whose shooting triggered the invasion of Lebanon // The Guardian, 25 February 2003(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]