Ագուլիսի աղետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագուլիսի աղետ (1752) , Ագուլիսի գրավումն ու կողոպուտը Ատրպատականի Ազատ խանի կողմից։

Օգտվելով Պարսկաստանում տիրող անիշխանությունից՝ Ազատ խանը արշավեց զավթելու Երևանի խանությունը։ Սակայն նրան ետ շպրտեցին Երևանի կայազորը և օգնության հասած վրաց զորքը։ Նահանջի ճանապարհին նա հարձակվեց Ագուլիսի վրա։

Չնայած դիմադրությանը՝ քաղաքն ընկավ։ Երեք օր Ագուլիսն ու շրջակա գյուղերը ենթարկվեցին թալանի ու ավերածության, բնակիչների մի մասը փրկվեց փախուստով, գաղթեց Շուշի, Կ. Պոլիս, մյուսը կոտորվեց կամ գերեվարվեց։ Ազատ խանը 1200 գերիներով հեռացավ Պարսկաստան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786
  • «Սուգ և կոծ ի վերայ գյուղաքաղաքին Ագուլեայ որպիսի լինելն», «Մասիս», ԿՊ, 1. III. 1886, № 3811։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 61