Ագարակ (Վնսար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Ագարակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակմշակութային արժեք և Խուտոր
Մտնում էՀալիձոր

Ագարակ Վնսար նաև (Խաչի խութ, Վանասար և Վանքասար)[1], գտնվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից 1.2 կմ դեպի հյուսիս-արևելք, Շինուհայր տանող ճանապարհից դեպի աջ, բլրի վրա։

Տեղացիները անվանում են նաև «Խաչի խութ»։ Բլրի վրա կա նաև եկեղեցի որից մնացել է պատերը, կա նաև մի քանի երեք խաչքար, գերեզմանաքարեր և տների պատեր։

Խաչքարերից մեկի պատվանդանի վրա կա 18 տողանի արձանագրություն որտեղ տեղանքի անուն նշվում է՝ Վնսար (Վանասար, Վանքասար)։

Այդ արձանագրության մեջ ասվում է՝ «Տարսայիճ Օրբելյանը 13-րդ դարի վերջին այս ագարակը նվիրել է վարպետ Սիրանեսին, առանց վարձատրության՝ եկեղեցի կառուցելու նպատակով»։

1273 թվականին Ստ. Օրբելյանի երկիցը տեղեկացնում է որ, մահացել է Սմբատ իշխանը, Տարսայիճ Օրբելյանի ավագ եղբայրը։ Քանի որ Սմբատ իշխանը երեխաներ չուներ, նա որդեգրում է Ստեփանոսին որը, Տարսայիճ եղբոր որդուն էր, նա որոշում է կրթության տալ նրան և պատրաստել հոգևոր ծառայության։ Այդ Ստեփանոսն նույն ինք Ստեփանոս Օրբելյանն էր)։

Ամաղու Նորավանք է տեղափոխվում աճյունը և դնում են հայրենի տապանատանը՝ որը իրենց տոհմական գերեզմանոցն էր։

Որոշ ժամանակ անց Տարսայիճ Օրբելյանը իր եղբոր համար կառուցում է դամբարանատուն և եղբոր աճյունը տեղափոխում է այնտեղ։

Դամբարանի արևմտյան մուտքի ճակատին կա մի արձանագրություն, որը թողել է Տարսայիճ Օրբելյանը, որում ասվում է, որ այն կառուցել է իր եղբոր՝ «Սմպատ արքաին» համար, ՉԻԴ (1275) թվականին։ Եկեղեցու հյուսիսային պատի վրա կա մի արձանագրություն որի մեջ ասվում էր որ, «Տարսայիճ Օրբելյանի ցանկությամբ եկեղեցին կառուցել է Սիրանես ճարտարապետը, որի համար Հալիձոր և Շինուհայր գյուղերի տարածքից հայրենի կալվածք է հատկացնում Սիրանեսին»։

Այս ամենից գալիս ենք այն եզրակացության, որ Սիրանեսը ծնվել է Հալիձորում։

Եվս մեկ խաչքար կա Վնսար ագարակի տարածքում՝ որը գտնվում է դեպի հարավ-արևմուտք, խաչքարի ճակատային հատվածին կա արձանագրության, որում ասվում է. «ԿԱՄԱՒՆ ԱԾ ԵՍ ՀԱԶԱՐՄԷԼ ՈՒ ՍԻՐԱՆԷՍ ԿԱՆԿՆԵՑԻՆՔ ԶԽԱՉՍ ՀՕՐՆ ՄԵՐՈ ԳՈՔԱ ՄՕՐՆ ՄԵՐՈ ԹԷՆԻԿԱ։»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. hushardzantest. «ԱԳԱՐԱԿ ՎՆՍԱՐ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.