Աբունա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբունա
ֆր.՝ Abouna
DVD cover
Երկիր Ֆրանսիա
Ժանրդրամա[1]
Թվական2002 և ապրիլի 29, 2004[2]
Լեզուարաբերեն և ֆրանսերեն
ՌեժիսորՄահամաթ Սալեհ Հարուն
Սցենարի հեղինակՄահամաթ Սալեհ Հարուն
ԴերակատարներԿուլսի Լամկո[3], Ահիջո Մուսա, Դիեգո Մուստաֆա Նգարադե, Գարբա Իսա, Համզա Մոկտար Ագուիդ, Ռամադա Մահամատ, Հաջե Ֆաթիմե Ն'Գուա և Սոսալ Մահամատ
ԵրաժշտությունԱլի Ֆարկա Տուրե
Պատմվածքի վայրՉադ
Տևողություն84 րոպե

Աբունա (արաբ․՝ أبون‎‎, English: "Our Father")` չադացի ռեժիսոր Մահամաթ Սալեհ Հարունի 2002 թվականի ֆիլմ։ Այն նկարահանվել է Գաոուիի և Նջամենայի տարածքում, Չադ։ Ֆիլմը ներկայացվեց Օսկար 75-րդ mրցանակաբաշխությանը` Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար Չադի կողմից, սակայն այն չանցավ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տղաներ (Թահիր և Ամին) մի առավոտ արթնանում են և պարզում, որ իրենց հայրը լքել է ընտանիքը։ Ցնցված` նրանք սկսում են վատ պահել իրենց։ Գաղտնի դիտելով կինոնկար` նրանք կարծում են, որ տեսնում են իրենց հորը, ով խոսում է իրենց հետ։ Նրանք գողանում են ֆիլմը` պատկերները զննելու համար։ Տղաների մայրը (Աչտա) վերջիվերջո հուսահատվում է և ուղարկում նրանց Ղուրանական դպրոց։ Իրենց դժբախտ զգալով` նրանք պլանավորում են փախուստ, մինչև որ մեծ եղբայրը չի սիրահարվում մի խուլ աղջկա (Խալիլ)։

Դերասանների ընտրություն և բեմադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

15-ամյա Թահիրի դերը խաղացող Ահիջո Մահամաթ Մուսային առաջարկեցին տղաներից ընտրություն կատարել` իր փոքր եղբայր Ամինի դերը խաղալու համար։ Վերջիվերջո` նա ընտրեց ութամյա Համզա Մոքտար Ագուիդին, որովհետև նա զգաց, որ Ագուիդը կարող էր իրականում լինել նրա եղբայրը։

Նկարահանումից անմիջապես հետո ֆիլմն ուղարկեցին 2600 մղոն հեռու` Փարիզ` ժապավենը երևակելու համար։ Միայն մի քանի օր սպասելուց հետո, երբ պարզվեց, որ խնդիրներ չկան, նկարահանումը վերսկսվեց[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել էր հետևյալ մրցանակների[5]`

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]