Աբեշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Աբեշե
ԵրկիրՉադ Չադ
ԲԾՄ542 մետր
Բնակչություն76 492 մարդ (2012)
Ժամային գոտիկենտրոնաաֆրիկյան ժամանակ
Աբեշե (Չադ)##
Աբեշե (Չադ)

Աբեշե (ֆր.՝ Abéché, արաբ․՝ أبشي‎‎ տառադարձ․ Abišī[1], նախկինում՝ Աբեշիր[2]), քաղաք Չադի արևելքում։ Վադայ շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչության թվով երկրի չորրորդ քաղաքը, որը գտնվում է Մարաոնե լեռնազանգվածի հարավարևմտյան կիսաանապատում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Աբեշիրը՝ Սուդանի սուլթանության Վադայայի մայրաքաղաքը, գտնվել է Խարթումից Կորդոֆան և Դարֆուր քարավանային ճանապարհի վրա, Չադ լճի շրջանում, 13°50′ հս․. լ. 20°50′ ավ. ե.HGЯO կոորդինանտների տակ։ 17-րդ դարից մինչև ֆրանսիացիների ժամանումը 1911 թվականին այն եղել է Սահելում ստրկավաճառության կենտրոն։

Հիմնադրվել է 1850 թվականին, նախկին մայրաքաղաք Վարայից 60 կմ հարավ։ Առաջին եվրոպացին, ով այցելել է Աբեշիր, Ֆոգելն էր, որը սպանվել է այստեղ 1856 թվականին։ Այն ժամանակ դա ժամանակակից Չադի տարածքում ամենամեծ քաղաքն էր՝ մոտ 28000 մարդ բնակչությամբ, սակայն 1919 թվականին համաճարակի պատճառով բնակչությունը կրճատվեց մինչև 6000 մարդ։

2006 նոյեմբերի 25-ին քաղաքը նվաճվել և ավերվել է Դեմոկրատիայի և զարգացման համար միացյալ ուժերի կողմից, որոնք ձգտում էին տապալել Չադի նախագահ Իդրիս Դեբի Իտնոյին։ Հաջորդ օրը կառավարական զորքեր քաղաքից դուրս են քշել ապստամբներին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 76 492 մարդ (2012)[3]։

Բնակչության թվի դինամիկա․

Տարի Բնակչություն
1988 40 000
1993 54 628
2008 78 191

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբեշեի սեզոնայնությունը բաժանված է կարճ խոնավ սեզոնի (հունիսից սեպտեմբեր) և երկար չոր սեզոնի (հոկտեմբեր-մայիս)։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Աբեշեն կարևոր առևտրի կենտրոն է տավարի մսի, արմավի, աղի, ինդիգոյի և տեղական ջուլհակների արտադրանքի համար։ Քաղաքին հարող տարածքը անասնապահության կարևոր կենտրոն է։ Մեծ տեղ ունի ուղտի բրդից վերմակների արտադրությունը[4]։

Կա օդանավակայան, քաղաքի մոտակայքում տեղակայված է Չադի ռազմաօդային ուժերի ռազմաբազան։ 2003 թվականի դեկտեմբերին բացվել է Ադամ Բարկի անվան համալսարանը։ Քաղաքի տեսարժան վայրերից են շուկան, երկու մզկիթները, Անկախության կենտրոնական հրապարակը, սուլթանի պալատը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «GEONAMES — Chad». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. Абеше // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  3. «World Gazetteer». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին.
  4. Hoiberg, Dale H., ed. (2010). «Abéché». Encyclopedia Britannica. Vol. I: A-ak Bayes (15th ed.). Chicago, IL: Encyclopedia Britannica Inc. էջ 24. ISBN 978-1-59339-837-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբեշե» հոդվածին։