Уроборос (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Уроборос: Улица 36 / Зеркала
Սկրիպտոնիտի
Թողարկված2017
Ժանրռեփ
Լեզուռուսերեն
ԼեյբլGazgolder

«Уроборос» («Ուրոբորոս»), ղազախ հիփ հոփ կատարող Սկրիպտոնիտի երրորդ և չորրորդ ստուդիական ալբոմները, թողարկված 2017 թվականի դեկտեմբերի 16-ին Gazgolder լեյբլի շրջանակներում։ Բաղկացած է երկու մասերից. «Улица 36» («36 փողոց») և «Зеркала» («Հայելիներ»), և կրում է հայեցակարգային բնույթ։

Ալբոմի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Սկրիպտոնիտը նախատեսել էր ալբոմը թողարկել «Дом с нормальными явлениями» (Նորմալ երևույթներով տունը)[1] ալբոմի հետ նույն օրը՝ 2015 թվականին, որն այդ ժամանակ կոչվում էր 3P[2], այնուհետև «Отель „Эверест“», սակայն ալբոմի վրա աշխատանքները երկարեցին մինչև երկու տարի[3]։ Ձայնագրությունը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել. թրեպային հնչողությունից այն վերածվեց ռեփի, թրեպի, սոուլի և ռոքի[4]։ Սկրիպտոնիտի խոսքերով՝ սկզբում նախատեսվում էր թողարկել մոտ քսան երգեր, սակայն դրանք իրեն չէին գոհացնում, «Уроборос»-ում ամենաթույլ մակարդակին նույնիսկ չէին բավարարում դրանք, ուստի մի շարք երգեր անըդհատ հանվում էին ալբոմից։ «Отель „Эверест“»-ում կային իրական դեպքերի հիման վրա թողարկված երգեր, որոնցից մի քանիսը տեղ գտան «Зеркала» մասի մեջ։ Համեմատաբար ավելի պարզ երգերը կատարողը հավաքեց «Праздник на улице 36»-ում՝ շարունակելով «Уроборос»-ի վրա կատարվող աշխատանքները[3]։ Այդ ժամանակների ստեղծագործությունների մի մասը հրատարակվել է Jillzay կոլեկտիվի թողարկումների ժամանակ[5]։

Ալբոմը թողարկվեց երկու մասով. առաջինը ստացավ «Улица 36» անվանումը, որտեղ ներկայացվում է աղքատ կյանքի պատմություն, իսկ երկրորդը՝ «Зеркала»-ն, ներկայացնում է հայտնի լինելու հակառակ կողմը և արտիստի կյանքը[6]։ Հատկանշական է, որ առաջին մասը բաղկացած է «օլդսքուլյան» ռիթմերից, իսկ երկրորդը, ընդհակառակը, «նյուսքուլյան» ռիթմերից։ Աշխատանքի մեջ չի շոշափվում սեռերի միջև հարաբերությունները, այլ բացահայտում է սոցիալական ցածր խավերի ահարկու աշխարհը[4]։ Թողարկման օրը կատարողը հայտարարեց, որ ինքը «հեռանում է ռեփից» և 2-3 տարի դադար է վերցնում, բայց չի ավարտում իր երաժշտական կարիերան[6]։

Հաջողություն և կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկումից հետո առաջին օրերին ալբոմը զբաղեցրեց ռուսական iTunes-ի 1-ին և 2-րդ տեղերը` դուրս մղելով Էմինեմի Revival ալբոմը, և երրորդ տեղը Google Play Music-ում։ «Газета.Ru» հրատարակությունը ալբոմը անվանել է 2017 թվականի քսան լավագույն ալբոմներից մեկը[4]։ Meduza հրատարակությունը ալբոմը անվանել է ռուսերեն «հնարավոր է՝ լավագույն» ալբոմը 2017 թվականին[7]։ The Flow պորտալը ալբոմը անվանել է 2017 թվականի չորրորդ ամենալավ ալբոմը[8]։

«Тихое Место»-ից Ալեքսանդր Կուլիկովսկին «Уроборос»-ը նկարագրել է որպես «իրական հույզերով ալբոմ», այն անվանելով «մերկ նյարդ, որը հնարավորություն է տալիս սլանալ արտիստի կյանքով»՝ հետաքրքրությունը միայն հիմնական ճանապարհին չընդգծելով, ինչպես դեկորացիաներին, որոնց միջով ունկնդիրը ստիպված է անցնել[6]։

Քննադատ Սերգեյ Գուսելնիկովը կարծում է, որ «Улица 36» մասը «ժամանակակից հետխորհրդային քաղաքի հենց ներքևում գոյություն ունեցող բարդությունների, երազանքի ձգտման և դժվարությունների հաղթահարման մասին է, որը լցված է խավարով և անելանելիությամբ», իսկ «Зеркала» մասը պատմում է այն մասին, թե «ինչ է տեղի ունենում հաջողության հասնելուց հետո և ինչ նոր դժվարությունների է բերում այդ հաջողությունը», սկավառակը լցված է ավելի մեծ խավարով և հուսահատությամբ, բայց «օղակավոր ավարտով», ինչը հերոսին վերադարձնում է առաջին մասի ամենասկիզբը։

«Уроборос»-ը ժամանակակից երաժշտական արվեստի իրական ներկայացուցիչ է, և ես անձամբ շատ ուրախ եմ, որ նման բաները թողարկվում են և հաջողության են արժանանում։
- Սերգեյ Գուսելնիկով

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Улица 36
# Անվանում Տևողություն
1. «Интро / Время возвращаться»   5:29
2. «Животные»   3:02
3. «Мистер 718»   3:46
4. «Пацан»   2:57
5. «Сливочное масло»   4:16
6. «Положение»   4:42
7. «Внатуре»   4:12
8. «Мистер 718 2» (ft. Niman) 3:20
9. «Твой микстейп» (скит) 1:45
10. «Трата времени»   3:37
37:06
Зеркала
# Անվանում Տևողություն
1. «Интро '15»   1:11
2. «Братик»   2:11
3. «Интервью»   2:56
4. «1000»   4:04
5. «Лучше всех»   4:27
6. «О счастливчик» (ft. 104) 3:12
7. «Слюни»   5:27
8. «Братик 2» (ft. 104) 4:41
9. «Зеркала»   5:05
10. «Не надо меня узнавать»   3:43
11. «Вчера ночью»   5:18
42:15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Радиф Кашапов Скриптонит: «Мне не нравится, когда говорят, что я делаю русский рэп» // Colta.ru. — 4 января 2016.
  2. Алексей Пономарев «У нас воспитание другое, ментал другой»: Интервью рэпера Скриптонита, выпустившего один из лучших альбомов 2015 года на русском языке // Meduza. — 21 января 2016.
  3. 3,0 3,1 Ярослав Забалуев — Интервью (2017 թ․ դեկտեմբերի 28). «Интервью с Адилем «Скриптонитом» Жалеловым об альбоме «Уроборос»». Газета.Ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 Ярослав Забалуев (2017 թ․ դեկտեմբերի 26). «Лучшие альбомы 2017 года по версии «Газеты.Ru»». Газета.Ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. Руслан Муннибаев — Интервью (2017 թ․ մարտի 11). «Jillzay: «Есть артисты, которых продюсер не исправит, только могила»». the-flow.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Скриптонит: "Рэп как формат для меня себя изжил. Мне больше нечего сказать в формате рэпа"». the-flow.ru. 2017 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. Александр Горбачев (2017 թ․ դեկտեմբերի 23). «Нелюбовь и бедность: Рэпер Скриптонит выпустил, возможно, лучший русскоязычный альбом года. Рассказываем, чем он хорош». Meduza. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «50 отечественных альбомов 2017. Финал». the-flow.ru. 2017 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.