«Սովետսկի յուգ» թերթի խմբագրության շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սովետսկի յուգ» թերթի խմբագրության շենք
Տեսակեկամտաբեր տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Խալտուրինի նրբանցք
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն և մոդեռն
Հիմնադրված է1911
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

«Սովետսկի յուգ» թերթի խմբագրության շենք (ռուս.՝ Здание редакции газеты «Советский Юг»), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը կառուցվել է 1911 թվականին մոդեռն ոճով։ Գտնվում է Խալտուրինի նրբանցքի և Շահումյան փողոցի խաչմերուկում (Խալտուրինի նրբանցք, 43 / Շահումյան փողոց, 13)։ Ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[1][Ն 1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1911 թվականին որպես եկամտաբեր տուն քաղաքապետ և աղյուսի գործարանի սեփականատեր Ի. Ս. Լևանիդովի եղբորորդի վաճառական Ա. Ա. Լևանիդովի պատվերով[Ն 2]։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ այս տանն ապրել են դերասան Ն. Ս. Ալբիոնովը, բալետի պարուհի Ն. Մ. Դոբինան, լրագրող Ն. Վ. Ապասկին։ 1920-ական թվականների կեսերից տան վերջին հարկում տեղակայված էին երկրամասային «Սովետսկի յուգ» և «Կոմսոմոլեց» թերթերի խմբագրությունները և գրասենյակները[3]։ Այնտեղ աշխատասենյակների կողքին, Դոնին նայող սենյակում ապրել է գրող Ալեքսանդր Ֆադեևը։ 1959 թվականին, ի հիշատակ դրա, շենքի ճակատին տեղադրվել է հուշատախտակ հետևյալ տեքստով. «Այստեղ 1924-1926 թվականներին «Սովետսկի յուգ» թերթի խմբագրությունում աշխատել է գրող Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ֆադեևը (1901-1956)։ Ապրելով այս տանը՝ նա գրել է «Ջախջախում» հայտնի վեպը»[4]։

Ներկայում շենքը բնակելի է, առաջին հարկում տեղակայված են խանութներ[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգհարկանի աղյուսե շենքը կառուցվել է մոդեռն ոճով։ Ունի Լ-աձև հատակագիծ[4]։ Երկու ճակատների հորինվածքներն անհամաչափ են[3]։ Առաջին հարկը դրվագված է սվաղված կոպտատաշվածքով, երկրորդից հինգերորդ հարկերն ունեն լակոնիկ աղյուսային դեկոր[3]։ Երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերը միավորված են կամարաղեղային թիակներով[4]։ Թիակների միջև տեղադրված են կիսաշրջանաձև պատշգամբներ։ Հարավային ճակատի հինգերորդ հարկի միջապատերը զարդարված են երկրաչափական նախշեր ունեցող խորշերով։ Շենքը պսակված է միայնակ ճակտոնով ճաղաշարով (արևելյան ճակատի ճակտոնը կորսվել է)[3]։

Գլխավոր մուտքի վերևում պահպանվել է շենքի կառուցման ամսաթվի և սեփականատիրոջ անվան սկզբնատառերի փորագրվածքը. «1911։ Ա. Լ.»[3]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այս շենքը մշակութային ժառանգության միասնական օբյեկտ է կից շենքի՝ Լեոնիդովի եկամտաբեր տան (Բոլշայա Սադովա փող., 60 / Խալտուրինի նրբ., 45) հետ։ Այդ օբյեկտի համարը ՌԴ մշակույթի նախարարության հին ցուցակում՝ 6130046000, նորում՝ 611410095490005[2]
  2. Դոնի Ռոստովում գոյություն ունի նաև Ի. Ս. Լևանիդովի եկամտաբեր տունը, որը տեղակայված է Տուրգենևի փող., 35 / Օստրովսկու նրբ., 15Բ հասցեով, որը ևս մշակութային ժառանգության օբյեկտ է (համար՝ 611410087650005, նախկին համարը՝ 6130246000)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Памятники регионального значения, находящиеся на учёте в Администрации Ростовской области на 1 января 2009 г.
  2. «Сведения из Единого государственного реестра объектов культурного наследия (памятников истории и культуры) народов Российской Федерации». opendata.mkrf.ru (ռուսերեն). Минкультуры России. 2018 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. «"Доходный дом А.А.Леонидова, в котором в 1924 - 1926 гг. жил писатель А.А.Фадеев",611410095490005,Ростовская область,"Ростовская область, г. Ростов-на-Дону, ул. Б.Садовая, 30/13/43-45, ул. Шаумяна, пер. Халтуринский, литер А",Регионального значения,Памятник,нет,нет,[object Object]»
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Кравченко М. И. Архитектура Ростова-на-Дону. Улица Шаумяна // Теория и практика современной науки : Журнал. — 2017. — № 8(26). Архивировано из первоисточника 25 Մարտի 2018.
  4. 4,0 4,1 4,2 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 32—33.