Ժողովրդակարգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆոլկսոնոմիան (անգլերեն՝ folksonomy) նորաբանություն է, որը նշանակում է ապակենտրոնացված հապճեպ համագործակցային դասակարգման համակարգ, ֆոլկ (ժողովուրդ) և տաքսոնոմիա բառերի ամբողջությունն է։ Այս տերմինը ստեղծել է ինֆորմատիկայի ճարտարապետ Թոմաս Վանդեր Վալը։ Որոշ հեղինակներ օգտագործում են նաև պոտոնոմիա, ժողովրդականություն, ժողովրդական կամ սոցիալական տաքսոնոմիա տերմինները։ Ի հեճուկս դասակարգման աստիճանական համակարգի՝ ֆոլկսոնոմիայի տարածողները պարտադրված չեն օգտագործելու նախօրոք ընտրված տերմինաբանություն. իրենց աղբյուրները դասակարգելու համար նրանք կարող են օգտագործել այն տերմինները, որ ցանկանում են։ Այդ տերմինները սովորաբար կոչվում են բանալի բառեր կամ թագգեր։ Ֆոլկսոնոմիայի հետաքրքրությունը կապված է համայնքային արդյունքի հետ. որևէ աղբյուր դասակարգվում է տարբեր տարածողների դասակարգումների միջոցով։ Այսպիսով, հիմնվելով այլ աղբյուրի վրա և հետևելով այլ տարածողների տերմինաբանությանը, հնարավոր է բացահայտել միմյանց կապված աղբյուրներ։ Ֆոլկսոնոմիայի գաղափարը Web 2.0-ի մասն է կազմում։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ Flickr կայքը հնարավորություն է տալիս շատ լուսանկարներ պահել, որոնք հասանելի են բոլորին։ Դասակարգումը կատարվում է ոչ թե նավանացանկի միջոցով, այլ տվյալ լուսանկարին մեկ կամ բազմաթիվ բանալի բառեր տալով։ Բանալի բառերի օգնությամբ անդամները կարող են նույն թեմայով նկարներ կիսել և փոխանակությունների համայնք ստեղծել։ Բացի այդ յուրաքանչյուր անդամ կարող է լուսանկարների տակ մեկնաբանություններ թողնել։ Մեկ մարդու բանալի բառերի ամբողջությունը կարելի է տեսնել բանալի բառերի ամպերի միջոցով։ Այս ձևը հնարավորություն է տալիս կարծիք կազմել մեկ մարդու կամ խմբի հետաքրքրությունների մասին։

Կիսելու զգացումը բարձրացնելու նպատակով՝ անդամները կարող են կիսել իրենց լուսանկարները Creative Commons-ի լիցենզիաներից մեկի հիման վրա՝ դրանք թվային արտադրության ծրագրերում, ինչպես օրինակ վեբ կայքը, վերօգտագործելի դարձնելով (եթե լիցենզիան թույլ է տալիս)։

Ֆոլկսոնոմիան սահմանվում է որպես ինտերնետ օգտագործողների միջև տարբեր կապեր կիսելու գործողություն։ Ինտերնետ օգտագործողները կարող են իրենց ուզած ձևով դասակարգել բանալի բառերի միջոցով։ Այն նշաններից կազմված մի ամբողջական անվանացանկ է, որը հնարավորություն է տալիս սիրելի բաները կիսել այլ ինտերնետ օգտագործողների հետ։ Ստեղծելով իր սեփական թղթապանակը՝ օգտագործողը կարող է ցանցում ձայնագրել այն տեղեկատվությունը, որը նա ցանկանում է տարածել, ինչպես նաև իր սիրելի կապերը, ինչ-որ նկարագրություններ, նշումներ և բանալի բառեր։ Դա համաշխարհային հաղորդակցության մի միջոց է, քանի որ ինտերնետին միացած բոլոր մարդիկ կարող են միմյանց հետ կապի մեջ մտնել և օգտվել այդ տեղեկատվությունից։

Ֆոլկսոնոմիան հնարավոր է օգտագործել ցանկացած համակարգչից և թույլ է տալիս մուտք ունենալ նախընտրելի կապերին։ Դեռ ավելին, որոնման այս մեթոդը արդյունավետ է և մշտական, ինչպես Google-ը։ Del.icio.us կայքը արդյունավետ միջոց է սոցիալական դասակարգման համար։ Այս կայքի շնորհիվ հնարավոր է մուտք ունենալ բազմաթիվ նշանների, որոնք կապված են բանալի բառերի հետ։ Կարելի է տեսնել, թե քանի հոգի է իր նախընտրություններ մեջ ավելացրել մեր նշանները, ինչպես նաև հնարավոր է տեսնել, թե ինչ բանալի բառեր են կապվել մեր նշանների հետ։ Ֆոլկսոնոմիան վերաբերում է ոչ միայն նշաններին, այլ տեսաձայնային ֆայլերին։

Ֆոլկսոնոմիան իրականում նախընտրությունների սոցիալական մեծ փաթեթ է նշումներով և վեբ կայքերի պես (նշաններ)։ Այն որոնման գործիք է, որը կազմված է ուրիշների էջանիշերից, որոնք ինտերնետ օգտագործողներին հնարավորություն են տալիս իրար մեջ տեղեկատվություն փոխանակել։ Դա մի միջոց է ստեղծելու, անվճար կիսելու և հասարակական դարձնելու այն, ինչ կարևոր է։ Օրինակ, ուսումնառության շրջանակներում նույնպես հնարավոր է տեղեկատվություն փոխանակել՝ ներառելով ուսումնառության իրավիճակների բազմազանություն։

Ֆոլկսոնոմիայի բնութագրող հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • տեղեկատվությունը հասանելի է դարձնում բոլորին
  • հեշտ է օգտագործվում՝ բազմակողմանի և երկկողմանի
  • նպաստում է վեբի կառուցմանը
  • կիրառելի է վիկիի, բլոգերի համար
  • բոլորը կարող են ներդնում ունենալ
  • կարող է վերաբերել բոլորին
  • բոլորն էլ կարող են հեշտորեն ստեղծել այն, ոչ մի հատուկ հմտություն պետք չէ։ Վեբում կան շատ գործիքներ, որոնցով կարելի է էջանիշեր ստեղծել
  • էժան է
  • թույլ է տալիս համարակալել փաստաթղթերը կամ տեղեկատվությունը և գտնել դրանք բանալի բառերի միջոցով դասակարգման շնորհիվ
  • թույլ է տալիս ինտերնետ օգտագործողներին հոդվածներ տեղադրել և կարծիքներ փոխանակել
  • թույլ է տալիս ավելացնել և արագացնել տեղեկատվության տարածումը
  • օգտագործողները կարող են ընտրել իրենց ցանկացած բանալի բառերը։ Ֆոլկսոնոմիան կենտրոնացված է օգտագործողի վրա։ Այն կիրառելի է անձնական, աշխատանքային և այլ նպատակներով։ Այսպես օգտագործողն ավելի համակարգված է աշխատում և դա իրեն թույլ է տալիս տնօրինել ամբողջ տեղեկատվությունը։
  • բաց լինելու հնարավորություն է տալիս, այդ իսկ պատճառով շեշտվում է փոխանակելու գաղափարը
  • օրինակ՝ կարելի է փոխանակել անձնական լուսանկարներ կամ փաստաթղթեր այնպես, որ մյուս օգտագործողները կարողանան դրանցից օգտվել
  • ֆոլկսոնոմիայում համաձայնության գաղափարը պարտադիր չէ, հետևաբար անհնար է քննադատել որևէ մեկի քաղաքական հայացքները կամ գաղափարախոսությունները

Ֆոլկսոնոմիան հսկվող բառապաշարի կարիք ունի։ Հսկվող բառապաշարը տերմինների հաստատված ցուցակ է, որն օգտագործվում է ինդեքսացիայի և փաստաթղթային որոնման ժամանակ

Մեթոդաբանական օգտակարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասարաններում, դպրոցներում կամ դպրոցական հանձնախմբերում դասավանդողները կարող են ֆոլկսոնոմիա ստեղծել, որը կպարունակի բազմաթիվ կապեր, որոնք կծառայեն աշակերտներին տարբեր որոնումների ընթացքում։ Հիմնական առավելությունն այն է, որ կայքերը կստուգվեն դասավանդողների կողմից՝ ըստ կայքի գնահատման չափանիշների, աշակերտները կարող են օգտվել դրանցից տարբեր որոնումներ կատարելու նպատակով և կարող են ավելացնել իրենց կապերը մյուսների հետ կիսելու համար։ Բանալի բառերի միջոցով դասավանդողները կարող են նրանց գնահատել և համոզվել օգտակարության մեջ՝ դրանք իրենց էջանիշեր ներառելուց առաջ։

Բանալի բառերի տարբերակման տեսանկյունից կարող է դժվար լինել տեղեկատվություն գտնելը, սակայն ավելի հեշտ է խորացնել նույն թեմայի շուրջ որոնումները կամ գիտելիքները։

Ֆոլկսոնոմիա կիրառող կայքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կայքեր աշխատում են ըստ դասակարգման այս համակարգի՝

  • Atpic՝ լուսանկարների բանալի բառեր
  • Del.icio.us՝ էջանիշերի փոխանակման կայքեր
  • Flickr՝ լուսանկարների փոխանակման կայք
  • Wikipedia՝ ազատ հանրագիտարան
  • Yoolink՝ ընկերների ցանցի հետ ինտերնետ կապեր փոխանակման կայք