Jump to content

Ֆրանսիական Հնդկաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիայի տիրույթները Հնդկաստանում Յոթանմյա պատերազմից առաջ

Ֆրանսիական Հնդկաստան, Հնդկաստանում ֆրանսիական տիրույթների միասնական անվանումը։ Դրանցից էին Պոնդիշերրին, Կարայկալը, Յանամը Կորոմանդելյան ափին, Մախեն Մալաբարյան ափին և Չանդաննագարը Բենգալիայում։ Նրանց ընդհանուր մակերեսը կազմում էր 526 կմ2, որից 293 կմ2-ին (56 %) ընկնում էր Պոնդիշերրիին։