Ֆոգու (հրաբուխ)
Տեսակ | ստրատոհրաբուխ |
---|---|
Երկիր | Կաբո Վերդե |
Տեղադրություն | Santa Catarina do Fogo? |
Նյութ | Ֆելդսպաթոիդներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2829 մետր մ |
Սմիթսոնիան կոդ | 384010 |
Ֆոգու (պորտ.՝ Pico do Fogo), ակտիվ հրաբուխ, տեղակայված Կաբո Վերդեում գտնվող համանուն կզղում։
Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 2829 մետր։
Ֆոգուի մշտական հրաբխային գործունեությունը ստիպեց կղզում բնակվող մարդկանց ապաստան գտնել Բրավա կղզում, որը գտնվում է Ֆոգու կղզուց ընդամենը 20 կմ հեռավորության վրա։ 1680 թվականի ժայթքումը շատերին ստիպեց հեռանալ կղզուց և հաստատվել Բրավայի վրա։ Այնուհետև հետևեցին 1785, 1799, 1847, 1852, 1857, 1951 և 1995 թվականների ժայթքումները։
Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 23-ին։ Արդյունքում որոշվեց փակել օդանավակայանը և տարհանել տեղի բնակիչներին[1]։
2015 թվականին Սանտյագո կղզում պեղումներ իրականացնող գիտնականները ենթադրում էին, որ Ֆոգուն դիմադրել է մեգացունամիի մոտավորապես 73 հազար տարի առաջ, որը Ֆուգու հրաբխի պայթունավտանգ ժայթքման հետևանքն էր։ Հրաբխային ժայթքումը հանգեցրեց 160 կմ³[2] ժայռերի ազատ արձակմանը և նրա արևելյան պատերի փլուզմանը։ Ալիքի հզորությանը ավելացվեց հրաբխի պատերի փլուզումը։ Ըստ գիտնականների, ալիքի բարձրությունը 170 մետր էր, ինչը ավելին է, քան 1958 թվականին Ալյասկայի Լիտույա ծովում գտնվող մեգացունամիի ժամանակ, երբ սողանքից առաջացավ ցունամի, այն հասավ 150 մ բարձրության, իսկ ալիքը, անցնելով նեղուցը, բարձրացավ լանջին և բարձր արագության պատճառով բարձրացավ 525 մ բարձրության վրա[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Газета.Ру (23.11.2014). «В Кабо-Верде произошло извержение вулкана Фогу». Agence France-Presse.
- ↑ Геологи нашли в Африке следы древнего суперцунами высотой 300 метров, 04.10.2015/
- ↑ Ancient tsunami heaved 700-ton boulders over island cliffs
- ↑ Island boulders reveal ancient mega-tsunami
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- В Африке обнаружены следы древнего суперцунами
- «Global Volcanism Program». Smithsonian Institution.
- Volcano Live
- Volcano World
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոգու (հրաբուխ)» հոդվածին։ |
|