Jump to content

Ֆլեշ (կոմիքս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆլեշ (այլ կիրառումներ)
Ֆլեշ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչDC Comics
ԴեբյուտFlash Comics #1 (1940 թ. հունվար)
ՀեղինակԳարդներ Ֆոքս, Հարի Լամփերթ
ԱշխարհDC Universe
Ներկայացրած էFlash Comics?
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
ԿեղծանուններԱշխարհի ամենաարագ մարդը
Ալ վազորդ
Կայծակ
Իմպուլս (Բարտ Ալլեն)
Տեսակpersona in a work of fiction? և Wikipedia article covering multiple topics?
Սեռարական
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Դաշնակիցներ
Քիդ Ֆլեշ, Կանաչ Լապտեր, Սուպերմեն, Բեթմեն, Կանաչ Նետ, Հրաշք-կին, Մարսեցի որսորդ
Թշնամիներ
Պրոֆեսոր Զում, Կապիտան Ցուրտ, Կապիտան Բումերանգ, Գորիլա Գրոդ, Հակառակ Ֆլեշ, Եղանակի կախարդ, Հայելիների վարպետ
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային արագություն
Կայք
dc.com/characters/the-flash(անգլ.)

Ֆլեշ (անգլ.՝ Flash), անվանում, որը կրել են DC Comics հրատարակչության մի շարք սուպերհերոսներ։ Առաջին Ֆլեշը՝ ստեղծված հեղինակ Գարդներ Ֆոքսի և նկարիչ Հարի Լամփերթի կողմից, առաջին անգամ հայտնվել է Flash Comics #1-ում (1940 թ. հունվար)[1]։ Ֆլեշը հնարավորություն ունի լույսից արագ վազել, օգտագործել ֆիզիկայի որոշ օրենքներ խախտող գերմարդկային ռեֆլքեսներ։

Հրատարակչության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ ոսկեդարյան Ֆլեշը հայտնվել է Flash Comics #1-ում 1940 թ. հունվարին All-American Publication-ի կողմից՝ այն 3 ընկերություններից մեկի, որոնք հետագայում միավորվել են և դարձել DC Comics: Առաջին Ֆլեշը՝ Ջեյ Գարիքը, քոլեջի ուսանող էր, ով ստացել էր իր գերուժերը ծանրի ջրի գոլորշին շնչելով։ Ջեյ Գարիքը 1940-ական թվականներին հայտնի հերոս էր; հայտնվել է Flash Comics-ի բոլոր համարներում; Ամերիկայի արդարության կազմակերպության՝ սուպերհերոսական առաջին թիմի հիմնադիրներից մեկն է[2]։

1956 թ. DC Comics-ը սկսում է վերահրատարակել սուպերհերոսների մասին կոմիքսները, այսպիսով հիմքը դնելով արծաթե դարին։ Հին հերոսներին վերադարձնելու փոխարեն, հրատարակչությունը ստեղծեց նոր հերոսներ՝ դարձնելով նրանց նոր դարաշրջանի խորհրդանիշներ։ Առաջին հերոսը, ում վերաթողարկեցին, Ֆլեշն էր, ով առաջին անգամ հանդիպում է մեզ Showcase #4-ում 1956 թ. հոկտեմբերին։ Նոր Ֆլեշը դարձավ Բարրի Ալլենը՝ ոստիկանությունում աշխատող գիտնական է։ Ուժերը ստանում է այն ժամանակ, երբ կայծակն է հարվածում և քիմիական նյութերը թափվում են վրան։ Որոշ ոսկեդարյան հերոսներ, ինչպիսին է Կանաչ լապտերը, վերադարձան արծաթե դարում։ Նրանք՝ Սուպերմենի, Բեթմենի, Հրաշք-կնոջ, Ակվամենի և Մարսեցի որսորդի հետ միասին հիմնում են Արդարության լիգան[3]։

Երկու աշխարհների Ֆլեշը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ պարզվեց, որ Ջեյ Գարիքն ու Բարրի Ալլենը ապրում են երկու զուգահեռ տիեզերքներում, նրանք գերարագության շնորհիվ կարողացան հաղթահարել տարածաժամանակային արգելքը, ինչը նոր կոմիքսի հիմք դրեց, որը կոչվում էր "Երկու աշխարհների Ֆլեշը" (անգլ.՝ Flash of Two Worlds)։ Այն դարձավ առաջին քրոսսովերը, որտեղ հանդիպում էին ոսկեդարյան և արծաթեդարյան հերոսները։ Հանդիպումից հետո Ալլենն ու Գարիքը լավ ընկերներ դարձան։ 1960-80-ականներին դուրս եկան կոմիքսներ, որոնք պատմում էին Արդարության լիգայի և Արդարության կազմակերպության համատեղ աշխատանքի մասին։ Բարրի Ալլենի արկածները շարունակվում են "Անվերջ Երկրների ճգնաժամը" (անգլ.՝ Chrisis on Infinite Earths) քրոսսովեր-համարում։ The Flash-ը դադարեցին թողարկել #350-ից հետո։ 1980-ական թվականներին DC Comics-ը որոշում է փոխանցել Ֆլեշի համազգեստը մեկ այլ հերոսի։ 1985 թ. Chrisis on Infinite Earths #8-ում Ալլենը հերոսաբար զոհվում է, սակայն շնորհիվ ժամանակի մեջ տեղաշարժվելու ընդունակությունների, նա երբեմն հայտնվում էր հետագա կոմիքսներում[4]։

Ժամանակակից տարբերակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ Ֆլեշը՝ Ուոլլի Ուեսթը դեբյուտ գործեց 1959 թ. դեկտեմբերին The Flash (vol. 1) #110-ի շրջանակներում։ Ուեսթը՝ Ալլենի կնոջ զարմիկը, շատ տարիներ հանդես է եկել Երիտասարդ տիտանների կազմում՝ որպես Քիդ Ֆլեշ։ Ալլենի մահից հետո նա իրեն է վերցնում Ֆլեշ մականունը՝ հետագայում ստանալով սեփական կոմիքս-սերիան՝ The Flash (vol. 2)-ը։ Շատ համարներ սկսվում էին հետևյալ խոսքերով. "Իմ անունը Ուոլլի Ուեսթ է։ Ես ամենաարագ մարդն եմ։" 2006 թ. հունվարին Անվերջ ճգնաժամի և "Մեկ տարի անց" կոմիքսի պատճառով DC-ն դադարում է հրատարակել The Flash (vol. 2)-ը՝ կանգնելով #230-ի վրա։ Նույն տարվա հունիսի 21-ին մեկնարկեց նոր կոմիքս՝ Ֆլեշը. Աշխարհի ամենարագ մարդը (անգլ.՝ The Flash: The Fastest Man Alive)։ Նախնական սյուժեն, գրված Դենի Բիլսոնի ու Փոլ Դե Մեոյի և նկարազարդված Քեն Լեշլիի կողմից, կետրոնացված էր Բարտ Ալլենի՝ նոր Ֆլեշի վրա։ Կոմիքսը չարդարացրեց սպասելիքները, և շարունակվեց The Flash (vol. 2)-ը՝ #231-ից։ 2009 թ.-ին Բարրի Ալլենը վերահաստատվում է Ֆլեշի դերում The Flash: Rebirth սերիայում[5]։

Հերոսների կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ "Ֆլեշ" կեղծանունը օգտագործվել է բազմաթիվ հերոսների կողմից՝ Գարիքը, Ալլենը և Ուեսթն ամենահայտնիներն են։

Ջեյսոն Պիտեր "Ջեյ" Գարիքը 1940 թ. հունվարին ուսանող էր, երբ պատահաբար ծանր ջրի գոլորշի շնչում, ինչից հետո հայտնաբերում է, որ ընդունակ է վազել գերարագությամբ և ձեռք է բերել գերմարդկային ռեֆլեքսներ։ Ամերիկյան ֆուտբոլի աստղի կարճատև կարիերայից հետո նա հագնում է վրան կայծակ պատկերված կարմիր շապիկ և մետաղյա սաղավարտ՝ հիմք վերցնելով հունական աստված Հերմեսին։ Կրելով Ֆլեշ կեղծանունը՝ Գարիքը մարտնչում է հանցագործության դեմ։ Երկար ժամանակ Ջեյին հաջողվում էր թաքցնել ինքնությունը նունյնիսկ առանց դիմակի, քանի որ նրա արագության պատճառով անհնար էր դեմք տեսնել կամ նկարել այն։ Նախապես Երկիր-2-ից՝ Գարիքը Անվերջ Երկրների ճգնաժամից հետո ընդգրկվում է Նոր Երկրի կազմի մեջ։ Առ այսօր Ջեյ Գարիքը՝ Ֆլեշը, ապրում է Քեյսթոուն Սիթիում և Ամերիկայի արդարության կազմակերպության անդամ է[6]։

Բարթոլոմեյ Հենրի "Բարրի" Ալլենը ոստիկանությունում աշխատող գիտնական էր, ով հաճախ ուշանում էր, ինչը դուր չէր գալիս հարսնացուին՝ Այրիս Ուեսթին։ Մի անգամ, մինչ աշխատատեղից հեռանալը, կայծակը հարվածում է քիմիական նյութերին, որոնք թափվում են Բարրիի վրա։ Շուտով նա հայտնաբերում է, որ ընդունակ է զարգացնել գերձայնային արագություն և օժտված է գերմարդկային ռեֆլեքսներով։ Նա հագնում է կարմիր ձգվող համազեստ-տրիկո և անվանում իրեն Ֆլեշ, ի պատիվ մանկության սիրելի հերոս Ջեյ Գարիքի։ Ալլենը դառնում է քաղաքի ակտիվ հերոսներից մեկը[7]։ 1985 թ. Անվերջ Երկրների ճգնաժամի շրջանակներում Ալլենը զոհաբերում է կյանքը։ 2008 թ. Վերջնական ճգնաժամ սյուժետային գծում Ալլենը վերակենդանանում է և 2009 The Flash: Rebirth-ում վերադառնում է Ֆլեշի դերին։ Նրա արկածները շարունակվեցին The Flash-ի նոր հատորում[8]։

Ուոլլի Ուեսթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլլի Ռուդոլֆ Ուեսթը՝ Այրիս Ուեսթի զարմիկը, դեբյուտ գործեց 1959 թ. The Flash (vol. 1) #110-ում։ Տասը տարեկան հասակում նա այցելում է Բարրիին ոստիկանական լաբորատորիայում, որտեղ նրա վրա են թափվում լիցքավորված քիմիական նյութեր։ Քեռու ուժերը ստանալով՝ տղան հագնում է համազգեստ, որը հիշեցնում էր Ֆլեշինը, և սկսում է կռվել հանցագործների դեմ՝ անվանվելով Քիդ Ֆլեշ։ Անվերջ ճգնաժամից հետո, երբ Բարրի Ալլենը սպանված էր, Ուոլլին իրեն է վերագրում Ֆլեշ կեղծանունը։ Ճգնաժամից հետո Ուոլլին կնոջ՝ Լինդա Փարկի և երկու երեխաների հետ միասին լքում է Սուպերհերոսների լեգեոնը և ընդհանրապես՝ Երկիր մոլորակը[9]։ Ուոլլիի վերադարձը տեղի ունեցավ The Flash: Fastest Man Alive #13-ում, որտեղ նա սկսում է փոխարինել Բարտ Ալլենին[7]։

Բարթոլոմեյ Հենրի "Բարտ" Ալլեն II-ը Բարրի Ալլենի և Այրիս Ուեսթի թոռն է։ Բարտը ժամանակից շուտ ծերանում էր, և Ուեսթն ուղարկում է նրան անցյալ՝ Ուոլլի Ուեսթ Ֆլեշի մոտ։ Ուոլլին օգնում է նրան, և վերջինս դառնում է սուպերհերոս՝ Իմպուլս անվան ներքո։ Դեթսրոուքի կողմից վիրավորվելուց հետո նա անունը փոխում է և դառնում Քիդ Ֆլեշ։ Անվերջ Երկրների ճգնաժամից հետո անհայտ կորելուց չորս տարի անց, նա վերադառնում է, և, անցյալ գնալով, մեծ դեր է խաղում The Flash: Rebirth-ում[10]։

Այլ հերոսներ, ովքեր կրել են Ֆլեշի համազգեստը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսի Չամբերս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսի Չամբերսը՝ Ջոննի Քուիքի աղջիկը, գերարագությունը ժառանգում է հորից և սուպերհերոսուհի է դառնում։ Հետագայում նա հանդիպում է Ուոլլի Ուեսթին։ Վերջինս խնդրում է աղջկան փոխարինել իրեն, եթե ինչ-որ բան պատահի։ Նա որոշ ժամանակ կրել է Ֆլեշի համազգեստը և եղել է Սփիդ Ֆորսի կազմում[11]։

27-րդ դարում Ջոն Ֆոքսը Ցենտրալ Սիթիի Գիտության Ազգային ակադեմիայում պատմաբան էր։ Նա տեղափոձվում է անցյալ, որպեսզի երեք Ֆլեշերից (Ալլեն, Գարիք, Ուեսթ) մեկին խնդրելու՝ ոչնչացնել իր ժամանակի չարագործ Մոտային։ Ֆոքսի առաքելությունը ձախողվում է, սակայն ժամանակային ճամփորդությունները նրան տալիս են գերարագություն։ Որոշ ժամանակ նա լինում է իր դարի Ֆլեշը. հետագայում նա տեղափոխվում է 853-րդ դար և միանում է Արդարության լեգեոն Ալֆային։ "Ջոն Ֆոքս" անունը Ալլենի հեղինակ Ջոն Բրումի և Գարիքին ստեղծած Գարդներ Ֆոքսի անունների խառնուրդն է[12]։

Անանուն Ալլեն՝ 23-րդ դարից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբալտ Բլուն առևանգել էր Սելա Ալլենի հոր կնոջն ու աղջկան։ Սելայի հայրը ստիպված էր հետևել կնոջ սպանությանը և այնուհետև՝ թե ինչպես է աղջիկը հաշմանդամ դառնում։ Մաքս Մերկուրիի օգնությամբ Ալլենին հաջողվում է հաղթել Կոբալտին, սակայն մի երեխա քարով սպանում է նրան։

Սելա Ալլենը 23-րդ դարի սովորական աղջիկ էր, մինչ Կոբալտ Բլուն չի հափշտակում էլեկտրական իմպուլսները։ Նա աշխարհի համար դառնում է այնքան դանդաղ, որքան աշխարհը՝ Ֆլեշի։ Աղջկա հայրը նրան ընդունում է Սփիդ Ֆորս։ Երբ հայրը մահանում է, նա դառնում է Սփիդ Ֆորսի ապրող դրսևորումը. նա հնարավորություն է ունենում արագություն տալ ցանկացած մարդկանց և իրերի, սակայն անկարող է ֆիզիկապես շփվել աշխարհի հետ[13]։

Բլեյն Ալլեն և Ջեյս Ալլեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեյն Ալլենը և իր տղան ապրում էին Պետուս գաղութում 28-րդ դարում։ Ալլենների ցեղը վերացնելու համար Կոբալտ Բլուն վիրուսով վարակում է Ջեյսին՝ Ալլենի որդուն։ Ջեյմսը, մտնելով Սփիդ Ֆորսի կազմ, գերարագություն է ձեռք բերում և բուժվում։ Հոր հիշատակը հարգելու համար տղան հագնում է Ֆլեշի համազգեստն ու դիմակայում Կոբալտ Բլուին։

Այլմոլորակային արարածների հարձակումներից հետո պատմաբան Կրիադը 98-րդ դարից անցյալ է տեղափոխվում, որպեսզի ստանա Կանաչ Լապտերի մատանին։ Նա ձախողվում է, և դրա փոխարեն որոշում է գողանալ Ֆլեշի արագությունը։ Բարրի Ալլենին պարտվելու հետո (The Flash (vol. 1) #309, 1982 թ. մայիս) նա ավելի հետ է գնում, հագնում է այն հագուստը, որով Ալլենը ստացել էր իր ուժերը և գերարագություն է ձեռք բերում։ Հետագայում Կրիադը զոհաբերում է կյանքը՝ այլմոլորակայինի հետ մարտնչելիս[14]։

Բիզարրո Ֆլեշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզարրո Ֆլեշը ստեղծվեց, երբ Բիզարրոն կլոնավորում է Ֆլեշին։ Նրա համզգեստի գույները Ֆլեշի համազգեստի հակառակն են՝ կարմիր՝ դեղինի փոխարեն, և դեղին՝ կարմիրի փոխարեն։ Բիզարրո Ֆլեշի ժամանակակից տարբերակը կրծքավանդակի հատվածում կայծակի նշան ունի՝ մանանեխի տեսքով ոճավորված։

Այլ տիեզերքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

"52"-ի վերջնական համարում առաջանում է նոր Մուլտիտիեզերք, որը նախապես կազմված էր 52 նույնական զուգահեռ տիեզերքներ։

Երկիր-D-ի Ֆլեշը՝ Ռեյը, Բարրի Ալլենի (այս տիեզերքում՝ միայն կոմիքսների հերոս), ճապոնացի երկրպագուներից է։ Նա ոգեշնչված է Ալլենը, ինչպես Ալլենը ոգեշնչված էր Գարիքով։ Ռեյն ու Բարրին հանդիպում են Ճգնաժամի ժամանակ, երբ Բարրին, 30-րդ դարից վերադառնալիս, սխալ տիեզերք է ընկնում։ Երկիր-D-ում նրա վրա են հարձակվում խավարի դևերը և օգնության է կանչում Արդարության լիգային, որի կազմում Տանական էր։ Նրանց հաջողվում է տեղահանել մոլորակի ողջ բնակչությանը, և այն 39 վայրկյանից պայթում է։ Ռեյը հայտնվել է Legends of the DC Universe: Crisis on Infinite Earths-ում 1999 թ. փետրվարին։ Պատմությունը գրված է Մարվ Վուլֆմանի կողմից, նկարազարդել են Փոլ Ռայանն ու Բոբ ՄակԼեոդը։

Լիա Նելսոնը՝ Շոշափման տիեզերքի (անգլ.՝ Tangent Universe), սփիդստեր չէ, սակայն կարողանում է կառավարել լույսը, ինչի շնորհիվ նա ընդունակ է վազել լույսի արագությամբ՝ ավելի արագ, քան Ֆլեշի մինչճգնաժամյան տարբերակը։ Հայտնվել է Justice League of America #16-ում։ Մուլտիտիեզերքում Շոշափման տիեզերքը հայտնի է Երկիր-9 անունով։

Superman & Batman: Generations 2

[խմբագրել | խմբագրել կոդը]

Superman & Batman: Generations 2-ում հայտնվում են միանգամից 3 Ֆլեշ. Ուոլլի Ոեսթը՝ 1964 թ.-ի Քիդ Ֆլեշը, Քերրի Ուեսթը՝ 1986 թ.-ի Քիդ Ֆլեշը, և Ջեյ Ուեսթը՝ 2008 թ.-ի Քիդ Ֆլեշը։ 1964 թ.-ի մի դրվագում երևում է Բարրի Ալլենը։

Կանաչ կայծակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի Ռայներ-Ուեսթը՝ Կանաչ կայծակը, Ուոլլի Ուեսթի և Կանաչ լապտեր Կայլ Ռայների հետնորդն է, ունի ուժի մատանի և ընդունակ է գերարագության, ինչպես երևում է Green Lantern: Circle of Fire-ում[15]։

Ուժերը և ունակությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեշն ընդունակ է գերմարդկային արագությամբ շարժվել և մտածել։ Որոշները, ավելի կոնկրետ՝ հետագա տարբերակները, ընդունակ են տատանվել այնպիսի արագությամբ, որ կարող են տեղափոխվել պինդ մարմինների միջով։ Բացի դրանից բոլոր Ֆլեշները (նրանց մոլեկուլներն ու ատոմները), ընդունակությունների շնորհիվ պաշտպանված են օդի շփումից, որը պայմանավորված է Սփիդ Ֆորսով։ Ֆլեշն արագ է նույնիսկ Սուպերմենից, որն ապացուցվել է բազմաթիվ անգամներ, որոնցից առավել ակնառուներն են Adventures of Superman #463-ի և Flash: Rebirth #3-ի մրցավազքերը։ Ֆլեշը հնարավորություն ունի արագորեն կարդալ և ըմբռնել ինֆորմացիան, նաև գերարագությամբ խոսել այլ Ֆլեշի հետ։ Մարսեցի որսորդի մոտ չի ստացվում կարդալ նրա մտքերը՝ պատճառաբանելով, որ Ֆլեշը չափից դուրս արագ է մտածում։ Ձեռքերը պատին հենելով և տատանելով դրանք՝ Ֆլեշը կարող է հաշված վայրկյանների ընթացքում ավերել շենքը; ոտքերով գետնին հարվածելով՝ կարող է երկրաշարժ առաջացնել; մեծ արագությամբ վազելիս՝ կարող է թռնել ահռելի տարածքների վրայով։ Ֆլեշը սովորական մարդուց զգալիորեն դիմացկուն է, ունի արագացված նյութափոխանակություն, ռեգեներացիա և մետաբոլիզմ, ինչի պատճառով նա չի կարողանում արբել։

Հեռուստասերիալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին՝ "Նետ"-ի 3 սերիաներում Բարրի Ալլենի ներկայանալուց հետո, հերոսը ստանում է սեփական սփին-օֆֆ սերիալը։ Ֆլեշի դերում Գրանտ Գասթինն է։ Գործադիր ռեժիսոր Էնդրյու Քրայսբերգը հայտարարել է, որ հեռուստասերիալի սկզբում Ֆլեշը լինելու է սովորական դատական փորձագետ, իսկ կոմիքսների հեղինակ Ջեֆ Ջոնսն ասել է, որ սերիալը պատմելու է Բարրի Ալլենի անձնական կյանքի մասին։ Առաջին եթերաշրջանի 23-րդ սերիայում երևում է Ջեյ Գարիքի սաղավարտը, հետագայում երկրորդ եթերաշրջանում սերիալում հայտնվում է հենց Գարիքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jimenez Phil. The DC Comics Encyclopedia. — Dorling Kindersley, 2008. — P. 124–127. — ISBN 0-7566-4119-5.
  2. «Golden Age». DC Database. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  3. «Silver Age». DC Database. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  4. «Flash Vol 1 123». DC Database. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  5. «Flash: Rebirth Vol 1». DC Database. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  6. «Jay Garrick». DC Database. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  7. 7,0 7,1 SDCC '08 - Johns & Van Sciver Talk Flash: Rebirth. Newsarama.com. Архивировано из первоисточника 3 апреля 2012.
  8. The Flash Vol. 3 #1 (апрель, 2010)
  9. Justice League of America (vol. 2) #10
  10. ↑ NYCC - DC Universe Panel - CBR. Comicbookresources.com. Архивировано из первоисточника 3 апреля 2012.
  11. ↑ Flash (vol. 2) #97-99.
  12. «Jonathan Fox (New Earth)». DC Database. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  13. Jimenez, Phil (2008). "The Flash". In Dougall, Alastair. The DC Comics Encyclopedia. New York: Dorling Kindersley. pp. 124–127. ISBN 0-7566-4119-5. OCLC 213309017
  14. The Flash (vol. 1) #309 (май 1982)
  15. Green Lantern: Circle of Fire #1 (октябрь, 2000)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլեշ (կոմիքս)» հոդվածին։