Ֆիգեյրենսե (պորտ.՝ Figueirense), բրազիլական ֆուտբոլային ակումբ Ֆլորիանապոլիսից։ Ակումբը հիմնադրվել է 1908 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա B-ում՝ Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնում։ Տնային հանդիպումներն անցկացնում է Օրլանդո Սկարպելի մարզադաշտում (19,584[1] տեղ)։ Սանտա Կատարինա նահանագում Ֆիգեյրենսեն ամենաշատը Սերիա A-ին մասնակցած ֆուտբոլային ակումբն է՝ 17 մրցաշրջան։