Jump to content

Ֆերդինանդ Ֆյուրեր և Ռոլանդ վան Օյստերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆերդինանդ Ֆյուրերը և Ռոլանդ վան Օյստերնը (* 1982 և * 1984, իրական անունները՝ Ֆլորիան Ֆյուրեր և Ռոլանդ Պետեր )[1][2] դուետով հանդես եկող արվեստագետներ են, որոնք հայտնի են դարձել ֆանզինների հրապարակմամբ[3]։

Նրանց առաջին համատեղ նախագիծը՝ Das Homestory ամսագիրը, հրապարակվել է 2013 թվականին։

2016 թվականին լույս է տեսել համահեղինակների առաջին գիրքը՝ «Կարկուտի օր և միշտ ուտելու մի բան» (Ein Tag Hagel und immer was zu essen da) վերնագրով։ Գիրքը շարադրված է օրագրի ձևով, որում պատմվում է հեղինակների իրական փորձառությունը 2014/15 թվականներին Տրանսիլվանիայի Ալմա Վիի գյուղում անցկացրած ձմռանից։ Գրքի հատվածներից մեկի հիմքում ընկած է նամակագրությունը արքայազն Չարլզի հետ։ Հեղինակները հայտարարել են քսան տարի անց գիրքը շարունակելու մտադրության մասին[4]։

Արվեստագետները համագործակցում են նաև Titanic երգիծական ամսագրի հետ և միասին նվագում են Club Déjà-vu և Die Damen und Herren des Orchesters ռոք խմբերում[5]։

Ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
The Homestory ամսագիր
  • The Homestory Magazine, Peter & Führer 2013, ISSN 2197-7739
  • The Homestory Magazine, Audiolith 2015 (աուդիոգիրք)
  • Ein Tag Hagel und immer was zu essen da, Ventil 2016, ISBN 978-3-95575-056-5
  • Kritik am Mitmensch, 2022 Ventil, 9783955751470
  • Im Dienst, WDR 2019

Ալբոմներ (երաժշտություն)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2014 թ․ Ռոկո Քլայնի անվան երաժշտական լրագրության մրցանակ[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]