Jump to content

Ֆենհաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆենհաո
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Western Zhou
ՀամայնքՇենսի
Ֆենհաո (Աշխարհ)##
Ֆենհաո (Աշխարհ)

Ֆենհաո (չինարեն ավանդ. 灃鎬, հեշտ. 沣镐 , պինին: Fēnghào), Արևմտյան Չժոու արքայատոհմի մայրաքաղաքը, որ կազմավորվել է այդ նույն արքայատոհմի նախկին մայրաքաղաքների՝ Ֆենի ու Հաոյի միավորման արդյունքում (դրանք գտնվել են Ֆեն գետի աջ ու ձախ ափերին՝ Հուանհեի վտակ Վեյհեի հետ նրա միախառնվելու վայրի մերձակայքում)։ Պատմական այդ մայրաքաղաքի ավերակները ներկայումս գտնվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շենսի նահանգում, Սիան քաղաքից 12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք[1]։ 1961 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի որոշմամբ Ֆենհաոյի ավերակներին շնորհվել է մշակութային ժառանգության նշանակալից օբյեկտի կարգավիճակ։

Ֆեն քաղաքը հիմնել է արքա Ժու Վեն Վանը, Հաո քաղաքը՝ արքա Ժու Վու Վանը, Հանի ժամանակներում։

Հնագիտական հետազոտությունների ու պեղումների ընթացքում հայտնաբերվել են պալատի ավերակներ, շենքերի հիմքեր, որպես պահեստարաններ ծառայած քարանձավներ, արհեստագործական արտադրանքի նմուշներ, դամբաններ և արժեքավոր այլ իրեր ու առարկաներ[2]։

Հնավայրը կարևորագույն նշանակություն ունի Արևմտյան Չժոուի թագավորության հասարակական կյանքն ուսումնասիրելու տեսակետից։ Այդ նկատառումով էլ 1961 թվականից ընդգրկված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ցանկում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Fenghao Site» (անգլերեն). chinaculture.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  2. Cihai, S. 458

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]