Ֆեմտոքիմիա
Ֆեմտոքիմիա, ֆիզիկական քիմիայի բաժին, որն ուսումնասիրում է քիմիական ռեակցիաները շատ կարճ ժամանակամիջոցներում՝ 10−15 վ (մեկ ֆեմտովայրկյան), այստեղից էլ գալիս է անվանումը։ Քիմիական ռեակցիաներում տարբեր փուլեր կարող են տեղի ունենալ ֆեմտո և նույնիսկ ատտովայրկյանների ընթացքում[1]։ Այդ ընթացքում հաճախ առաջանում են ռեակցիայի միջանկյալ նյութերը՝ ինտերմեդիատները։ Այս միջանկյալ նյութերի բնույթը միշտ չէ հնարավոր որոշել դիտարկելով ելանյութերն ու վերջանյութերը։ Ֆեմտոքիմիան պարզում է ռեակցիաների գնալու ընթացքը և բացատրում ռեակցիայի ընթանալու հավանակությունը։ Կենսաքիմիայում ֆեմտոքիմիան թույլ է տալիս պարզել ՌՆԹ-ի երկրորդային կառուցվածքի կոնֆորմացիոն դինամիկան[2][3]։
Քիմիական ռեակցիան կառավարելու մասին բազմաթիվ հնարավություններ են նշվել՝ օգտագործելով այս մեթոդը[4]։ 1999 թվականին Ահմեդ Հ. Զեուիլը ստացավ քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ՝ ֆեմտոքիմիայիում իր ունեցած ներդրումների համար[5]։ Իր մեթոդներում նա օգտագործում է լազերի լույսի պարպումներ, որոնք տևում են մի քանի ֆեմտովայրկյաններ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ատտոֆիզիկա (1 ատտովայրկյան = 10−18 վ)
- Գերարագ լազերային սպեկտրոսկոպիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kling, Matthias F.; Vrakking, Marc J.J. (2008 թ․ մայիսի 1). «Attosecond Electron Dynamics». Annual Review of Physical Chemistry. 59 (1): 463–492. doi:10.1146/annurev.physchem.59.032607.093532. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Kadakkuzha, B. M.; Zhao, L.; Xia, T. (2009). «Conformational Distribution and Ultrafast Base Dynamics of Leadzyme». Biochemistry. 48: 3807–3809. doi:10.1021/bi900256q.
- ↑ Lu, Jia; Kadakkuzha, Beena M.; Zhao, Liang (2011). «Previous Article Next Article Table of Contents Dynamic Ensemble View of the Conformational Landscape of HIV-1 TAR RNA and Allosteric Recognition». Biochemistry,. 22 (50): 5042–5057. doi:10.1021/bi200495d. PMID 21553929.
{{cite journal}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Femtochemistry. Past, present, and future review of the development of femtochemistry
- ↑ The 1999 Nobel Prize in Chemistry, article on nobelprize.org
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնդրյու Մ. Ուեյներ (2009). Գերարագ Օպտիկա. ISBN 978-0-471-41539-8.
- Ֆեմտոքիմիա. Քիմիական կապի գերարագ դինամիկա, Ահմեդ Հ. Զեուիլ, World Scientific, 1994
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|