Jump to content

Ֆագոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆագոֆոբիա (անգլ.՝ Phagophobia), փսիխոգեն դիսֆագիա, խեղդվելու վախ[1]։ Այն արտահայտվում է կուլ տալուց տարբեր բողոքներով՝ առանց ֆիզիկական քննությամբ և լաբորատոր թեստերով հայտնաբերված նկատելի ֆիզիկական պատճառների։ Այս վիճակի հնացած տերմինն է շնչահեղձությունը (պնիգոֆոբիան)[2]։ Ենթադրվում է, որ վերջին տերմինը շփոթեցնող է, և անհրաժեշտ է կուլ տալու վախը տարբերակել շնչահեղձության վախից[1]։

Ֆագոֆոբիան դասակարգվում է որպես հատուկ ֆոբիա և DSM-IV դասակարգմանը համապատասխան՝ դասվում է «այլ ֆոբիաներ» կատեգորիային։ Ֆագոֆոբիան կարող է հանգեցնել սննդի վախի, թերսնման և քաշի կորստի։ Ավելի թեթև դեպքերում ֆագոֆոբը սնվում է միայն փափուկ և հեղուկ սննդով[3]։

Առաջացման պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆագոֆոբիան բացառապես հոգեկան ծագման խանգարում է, որի առաջացման պատճառները գրեթե միշտ գնում են դեպի ֆագոֆոբի մանկություն։ Ամենայն հավանականությամբ, մանուկ հասակում հիվանդը սնվելու ժամանակ խիստ ճնշվել է, այնքան, որ շնչահեղձության զգացում է առաջացել․ նման իրավիճակների պատճառով էլ առաջանում է ֆագոֆոբիան՝ մարդու՝ կուլ տալու, սննդով խեղդվելու վախը[4]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների մոտավորապես 6 %-ը կուլ տալու հետ կապված խնդիրներով դիմում են օտոլարինգոլոգին[5]։ Այս խնդրի ամենատարածված պատճառները կերակրափողի անցանելիության խանգարումներն ու մարսողական տրակտի շարժունակության հետ կապված խնդիրներն են, իսկ մյուս դեպքերում բողոքները ծագում են ֆագոֆոբիայի պատճառով՝ դրանով իսկ կրելով ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական բնույթ։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ կուլ տալու հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց մոտ 47 %-ը կարող է տառապել ֆագոֆոբիայից[6]։

Ֆագոֆոբիայի, որպես կանոն, ուտելիս առաջացող ամենատարածված ախտանշաններ են․

  • Ծանր շնչառություն
  • Գլխապտույտ
  • Բարձր քրտնարտադրություն
  • Սրտխառնոց
  • Չորություն բերանում
  • Անոթազարկի հաճախականացում
  • Պարզ մտածելու/խորհելու անկարողություն
  • Իրականությունից հեռանալու զգացում
  • Շնչահեղձությունից մահվան վախ

Որոշ դեպքերում նկատվում է նաև խուճապի ուժեղ նոպա։ Այլ հոգեբանական հիվանդություններից և ֆոբիաներից ֆագոֆոբիան առանձնանում է նրանով, որ այս դեպքում խնդիրը առաջանում է միայն այն ժամանակ, երբ մարդը փորձում է սնվել[7]։

Ֆոբիայի հետևանքներից մեկը դրանով տառապող մարդու քաշի կորուստն է։ Դա կապված է այն բանի հետ, որ ֆագոֆոբը սնվելիս խուսափում է բազմաթիվ մթերքներից։ Նույն պատճառով էլ նման մարդկանց մոտ ժամանակի ընթացքում կարող է ի հայտ գալ սննդայութերի և վիտամինների պակաս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Shapiro J, Franko DL, Gagne A. Phagophobia: a form of psychogenic dysphagia. A new entity. Ann Otol Rhinol Laryngol 1997; 106: 286—290.
  2. McNally RJ. Choking phobia: a review of the literature. Compr Psychiatry 1994; 35: 83-89.
  3. Çiyiltepe, M; Türkbay, T. Phagophobia: A case report(անգլ.) // The Turkish Journal of Pediatrics[en] : journal. — 2006. — Т. 48. — № 1. — С. 80—4.
  4. Linares, R. El miedo a atragantarse o fagofobia Արխիվացված 2014-12-18 Wayback Machine
  5. Baijens, L. et. Al. (2013) Diagnosis and Treatment of Phagophobia: A Review. Dysphagia; 28(2): 260—270.
  6. Katz, P. O. et. Al. (1987) Esophageal Testing of Patients with Noncardiac Chest Pain or Dysphagia: Results of Three Years' Experience with 1161 Patients Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Ann Intern Med; 106(4):593-597.
  7. Suraweera, C. et. Al. (2014) Phagophobia: a case report. BMC Research Notes; 7:574.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Klinger, RL; Strang, J. P. Psychiatric aspects of swallowing disorders(անգլ.) // Psychosomatics : journal. — 1987. — Т. 28. — № 11. — С. 572—6. — doi:10.1016/S0033-3182(87)72455-4 — PMID 3324155.