Օրմի
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Օրմի | |||||
մալթ.՝ Ħal Qormi | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Համայնք | Southern Region (Nofsinhar)?[1][2] | ||||
Մակերես | 5 կմ² | ||||
ԲԾՄ | 35 մետր | ||||
Բնակչություն | 93 897 մարդ (մարտ 2014) | ||||
Հեռախոսային կոդ | 356 | ||||
Պաշտոնական կայք | qormilc.gov.mt(անգլ.)(մալթ․) | ||||
| |||||
Օրմի[3][4], նաև՝ Քորմի (մալթ.՝ Ħal Qormi. արտասանվում է Oor'mie, անգլ.՝ Qormi կամ Città Pinto, պատմական անվանումը՝ Curmi[5] կամ Casal Fornaro[6][7]), քաղաք Մալթայի Հանրապետությունում՝ կղզու կենտրոնական մասում։ Բնակչության թվաքանակով երկրում զբաղեցնում է երրորդ տեղը։ 2018 թվականի մարտի 31-ի տվյալներով քաղաքում ապրում էր 16.324 մարդ[8]։ Ավագ սերնդի խոսակցական լեզուն տեղական բարբառն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական փաստաթղթերում Օրմին առաջին անգամ հիշատակվել է 1417 թվականին. այդ ժամանակ բնակկավայրում եղել է շուրջ 100 տղամարդ՝ ազգային գվարդիայի ռազմիկներ։
1743 թվականին Մալթայի ուխտի մեծ մագիստր Մանուել Պինտո դե Ֆոնսեկան Օրմիին քաղաքի կարգավիճակ է շնորհել և վերանվանել «Città Pinto»:
19-րդ դարի կեսերից Օրմին դարձել է Մալթայի առևտրաարհեստագործական խոշորագույն կենտրոններից մեկը՝ ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցերով, մի բան, որ հազվադեպ էր այն Ժամանակներում։ Այդ տարիներին քաղաքը համբավվել էր նաև պարբերաբար կազմակերպվող ձիարշավային մրցույթներով։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալթայում Օրմին հայտնի է նաև որպես հացաթխման մայրաքաղաք. երկրի փռերի մեծ մասն այստեղ է գործում։ Որոշ փռեր մինչև օրս աշխատում են ավանդական եղանակով, որպես վառելիք փայտ կամ փայտածուխ են օգտագործում։
Թե՛ քաղաքի բնակիչների և թե՛ հյուրերի, զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում ամեն տարի այստեղ կազմակերպվող երկօրյա «Գինու փառատոնը» և «Թռչնային փառատոնը»։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Գևորգ եկեղեցի (Parish Church of St George) 1585 թ.
- Հաղթանակի եկեղեցի (Victory Church) XVII դ.
- Սբ. Սեբաստիան եկեղեցի (Church of St Sebastian) 1940 թ.
- Սբ. Պետրոս մատուռ (St Peter's Chapel) XVII դ.
- Սբ. Ֆրանցիսկոսի և սբ. Պողոսի մատուռ (Chapel of St Francis de Paul)
- Ավետման մատուռ (Chapel of the Annunciation)
- Սբ. Մարիամ մատուռ (Chapel of Santa Marija tal-Qrejqca)
- Սբ. Կատարինե մատուռ (Chapel of St Catherine)
- Loggia Pinto, 1772 թ.
- Palazzo Stagno
Առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործող առևտրական խոշոր օբյեկտներից են Pavi Shopping Complex համալիրը[9][10], Lidl սուպերմարկետը[11], Shopwise սուպերմարկետը[12]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սբ. Գևորգ եկեղեցին
-
Հաղթանակի եկեղեցին
-
Սբ Սեբաստիան եկեղեցին
-
Սբ. Պետրոս մատուռը
-
Սբ. Ֆրանցիսկոս և Պողոս մատուռը
-
Ավետման մատուռը
-
Սբ. Մարիամ մատուռը
-
Սբ. Կատարինա մատուռը
-
Պինտոյի կամարը
-
Stagno պալատը
-
Տեսարան քաղաքից
-
Իրիկնային Օրմին
-
Ֆիլհարմոնիան
Անվանի օրմեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիվիա Լյուիս — երգչուհի
- Աբելա Ջորջ — Մալթայի Հանրապետության 8-րդ նախագահ
- Աբելա Ռոբերտ — վարչապետ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- W&R Chambers Limited and Cambridge University Press, Chambers World Gazetteer: an A-Z of Geographical Information, 5th edition, 1988, page 528
- Barry Turner (ed.), The Statesman's Yearbook: The Politics, Cultures and Economies of the World 2005, Palgrave Macmillan, page 1113
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://localgovernmentdivisioncms.gov.mt/en/DLG/Department%20for%20Local%20Government/Pages/Commitees.aspx#:~:text=to%20increase%20to%206%20Regional%20Councils%20in%20November%202021
- ↑ https://legislation.mt/eli/cap/363/eng
- ↑ Lonely Planet 2010
- ↑ TCI 2007
- ↑ 1953
- ↑ Cfr. "Casal Fornaro" in Touring Club Italiano, Guida d'Europa e paesi del Mediterraneo. Turchia, Cipro, Malta, Touring editore, Milano, 2008, pp. 598-599.
- ↑ Pierre Marie Louis “de” Boisgelin de Kerdu, Ancient and Modern Malta Containing a Description of Malta and Goza
- ↑ «Արխիվացված պատճենը» (անգլերեն). gov.mt. 16 maja 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Pavi Shopping Complex – PG plc
- ↑ Contact Us Արխիվացված 2018-09-02 Wayback Machine - PAVI Supermarket
- ↑ Store - Lidl.com.mt
- ↑ Contact us Արխիվացված 2019-02-17 Wayback Machine - shopwise.com.mt
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքային խորհրդի կայքը (англ.)
- Բարի ուրբաթի ծիսակատարությունը Օրմիում (англ.)
- Քաղաքային խորհրդի կայքը (англ.)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրմի» հոդվածին։ |
|