Օրգանական սնունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրգանական սնունդ, օրգանական գյուղատնտեսության և համապատասխան հավաստագրման մարմնի չափանիշներով արտադրված սննդամթերք։ Տվյալ սննդատեսակների արտադրությունն ամբողջապես բացառում է ցանկացած տեսակի արհեստական նյութերի (ինչպիսիք են, քիմիական պարարտանյութերը, սինթետիկ թունաքիմիկատները, կոնսերվանտները, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները և այլն), ինչպես նաև վերամշակելիս ճառագայթման օգտագործումը և/կամ սննդային հավելումների ներմուծումը[1][2][3]։

Օրգանական գյուղատնտեսության՝ լայնորեն ընդունված գործելակերպերը ձգտում են արդյունավետորեն կառավարել ռեսուրսները, նպաստել էկոլոգիական հավասարակշռությանը և պահպանել կենսաբազմազանությունը։

Ներկայումս բազմաթիվ երկրներում գործում են հավաստագրման (սերտիֆիկացում) համակարգեր։ Ապրանքատեսակը շուկայում «օրգանական» պիտակի տակ վաճառելու համար արտադրողները պարտավորվում են հետևել հավաստագրման մարմինների սահմանած չափանիշներին։ Սույն չափանիշների ենթատեքստում, օրգանական մթերքն արտադրվում է համաձայն պետության, տարածաշրջանային և/կամ միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ստանդարտների։ Օրգանական ապրանքատեսակների արտադրության ստանդարտների և պիտակավորման մեջ սննդի անվտանգության առավել ծանրակշիռ մարմիններից են ԱՄՆ գյուղդեպարտամենտը և Եվրոպական հանձնաժողովը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ի՞նչ է Նշանակում Օրգանական Սննդամթերք» Արխիվացված 2017-02-02 Wayback Machine, organicshop.am, վերցված է՝ 16 հունվարի, 2017
  2. Health Benefits Of Organic Food
  3. http://www.ocf.berkeley.edu/~lhom/organictext.html
  4. «Organic certification». Եվրոպական հանձնաժողով. գյուղատնտեսություն և գյուղի զարգացում. 2014. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.