Մարզական իր կարիերան սկսել է 1971 թվականին՝ խաղալով Ռուսաստանի արևելյան՝ ասիական մասի թիմերում։ 1976 թվականին Կրասնոյարսկի «Ավտոմոբոլիստի» ձախ պաշտպան Ռոմանցևը հրավիրվել է Մոսկվայի «Սպարտակ», բայց քանի որ «Սպարտակում» տիրող մթնոլորտը նրան դուր չի եկել, կարճ ժամանակ անց վերադարձել է «Ավտոմոբիլիստ», որը հանդես էր գալիս ԽՍՀՄ երկրորդ խմբի առաջնությունում։ Կոնստանտին Բեսկովը 1977 թվականին Ռոմանցևին հրավիրել է ԽՍՀՄ հավաքական և այնտեղ համոզել է նրան վերադառնալ «Սպարտակ»։ Մոսկովյան այդ թիմի կազմում Օլեգը 1979 թվականին նվաճել է Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը, ընտրվել թիմի ավագ։ Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1980 թվականի Օլիմպիական խաղերին, գրավել երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի։ Մեջքի վնասվածքի պատճառով ստիպված լինելով ընդհատել խաղացողի կարիերան՝ անցել է մարզչական աշխատանքի[2]։։
1989 թվականին «Սպարտակի» հետ վերստին Խորհրդային Միության չեմպիոն է դարձել՝ այս անգամ արդեն որպես մարզիչ։ Խորհրդային Միության փլուզումից հետո նա այդ թիմի հետ ութ անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ «Սպարտակում» աշխատելու հետ մեկտեղ՝ նա նաև գլխավորել է Ռուսաստանի հավաքականըԵվրո-1996-ում և 2002-ի աշխարհի առաջնությունում։ Հավաքականի անհաջող մրցելույթներից հետո հրաժարական է տվել։ Նրա մարզած ակումբներից վերջինը եղել է Մոսկվայի «Դինամոն», որին հրաժեշտ է տվել 2005 թվականին[3]։