Jump to content

Օլեգ Շատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Շատով
ռուս.՝ Олег Александрович Шатов
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օլեգ Ալեքսանդրովիչ Շատով
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 29, 1990(1990-07-29)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Նիժնի Տագիլ, Ռուսաստան
Հասակ 173 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ
Համար 17
Պատանեկան կարիերա
2006 Ռուսաստան Սինարա

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2011 Ռուսաստան Ուրալ 127 (16)
2011-2013 Ռուսաստան Անժի 34 (3)
2013-ներկա Ռուսաստան Զենիթ 98 (18)
Ազգային հավաքական
2013-ներկա Ռուսաստան Ռուսաստան 28 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 30, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 9, 2016

Օլեգ Ալեքսանդրովիչ Շատով (ռուս.՝ Олег Александрович Шатов, հուլիսի 29, 1990(1990-07-29)[1][2], Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս ռուսական «Զենիթի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մարտի 21-ին տասնվեցամյա Օլեգ Շատովը պայմանագիր է կնքել ռուսական «Ուրալ» ֆուտբոլային ակումբի հետ։ 2007/08 մրցաշրջանում թիմի կազմում դարձել է Ռուսաստանի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր։

2010 թվականի նոյեմբերի 19-ին Շատովը ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ։

2012 թվականի հունվարին Օլեգ Շատովը տեղափոխվել է «Անժի»։ Թիմի հետ նա կնքել է 4-ամյա պայմանագիր[3]։

2012 թվականի հուլիսի 26-ին՝ Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «Գոնվեդա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Շատովը խփել է իր առաջին միջազգային գոլը ռուսական թիմի կազմում։ Շատովը գոլ է խփել նաև պատասխան խաղում։

Ռուսաստանի առաջնությունում իր առաջին գոլը Օլեգ Շատովը խփել է 2012 թվականի օգոստոսի 19-ին՝ «Զենիթի» դեմ խաղում։

2013 թվականի օգոստոսի 14-ին «Անժիի» և «Զենիթի» պաշտոնական կայքերը հաստատեցին, որ Օլեգ Շատովը տեղափոխվելու է «Զենիթ»[4]։

Նոր թիմի կազմում իր դեբյուտը Օլեգը նշել է օգոստոսի 24-ին՝ «Դինամոյի» դեմ խաղում[5]։ 2014 թվականի փետրվարի 15-ին Շատովը գոլ է խփել «Բորուսիայի» դեմ խաղում։ 2014 թվականի օգոստոսի 20-ին՝ «Ստանդարտ»-ի դեմ խաղում Օլեգ Շատովը դարձել է հաղթական գոլի հեղինակ, իսկ գոլային փոխանցումը կատարել է Հալքը։

2015 թվականի օգոստոսի 24-ին Օլեգը դարձել է դուբլի հեղինակ «Ռուբինի» դեմ խաղում։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Շատովը նշել է 2013 թվականի փետրվարի 6-ին՝ Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղում։

Հավաքականի կազմում Օլեգը մասնակել է Եվրո 2016-ի խաղերին։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Խաղ Գոլ Գոլ. փոխանցում Խաղ Գոլ Գոլ. փոխանցում Խաղ Գոլ Գոլ. փոխանցում Խաղ Գոլ Գոլ. փոխանցում
Ուրալ 2007 8 2 2 0 0 0 8 2 2
2008 26 1 1 1 0 0 27 1 1
2009 28 2 6 2 0 0 30 2 6
2010 35 4 3 1 0 0 36 4 3
2011/12 30 7 3 2 0 0 32 7 3
Արդյունք 127 16 15 6 0 0 133 16 15
Անժի 2011/12 8 0 0 0 0 0 8 0 0
2012/13 24 3 0 3 0 0 14 2 2 41 5 2
2013/14 2 0 0 0 0 0 2 0 0
Արդյունք 34 3 0 3 0 0 14 2 2 51 5 2
Զենիթ 2013/14 22 4 2 1 0 0 7 1 0 30 5 2
2014/15 28 4 3 2 1 0 6 0 0 36 6 3
2015/16 27 8 9 4 0 2 7 2 3 38 10 14
2016/17 10 1 6 3 1 1 3 1 0 16 3 7
Արդյունք 87 17 20 10 2 3 23 4 3 120 24 26
Կարիերայի արդյունք 251 37 34 19 2 3 37 6 5 307 45 43
Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Ռուսաստան 2013 3 1
2014 10 1
2015 7 0
2016 8 0
Արդյունք 28 2

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսաստանի չեմպիոն - 2014/15
  • Ռուսաստանի գավաթակիր - 2015/16
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր - 2015, 2016

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Анжи» заключил с Шатовым контракт на 4 года
  4. Олег Шатов перешел в «Зенит» Արխիվացված 2013-10-02 Wayback Machine. Советский спорт.
  5. «Динамо Москва VS. Зенит 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]